Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Հարեվաններ

Թուրքիայի պաշտպանական եւ աեորոտիեզեկան արտադրանքի վաճառքը վերջին 20 տարում ավելացել է 10 անգամ

Թուրքիայի պաշտպանական եւ աեորոտիեզեկան արտադրանքի վաճառքը վերջին 20 տարում ավելացել է 10 անգամ, ընդ որում՝ սեկտորի արտահանման բիզնեսը ավելացել է մոտ 1 200 տոկոսով, գրել է Defense News-ը։

2002թ. վաճառքը կազմել է մոտ 1 մլրդ դոլար, իսկ տարեկան արտահանումը կազմել է մոտ 248 մլն դոլար։ Բայց 2021թ. պաշտպանական եւ աերոտիեզերական սեկտորի վաճառքը հասել է 10,1 մլրդ դոլարի, իսկ արտահանումը կազմել է 3,2 մլրդ դոլար՝ գերազանցելով ներմուծումը 2,6 մլրդ դոլարով, տեղեկացրել է Պաշտպանական արդյունաբերության արտադրողների ասոցիացիան։

Նրա տվյալներով՝ նույն թվականին թուրքական ընկերությունները 8,5 մլրդ դոլարի նոր պատվերներ են ստացել, ճյուղում զբաղված է եղել 75 000 մարդ, ծախսվել է 1,6 մլրդ դոլար հետազոտությունների եւ մշակումների համար։

Թուրքիայի պաշտպանական եւ աերուտիեզերական արտահանումը 2022թ. առաջին կեսին հասել է ռեկորդային մակարդակի՝ մոտ 2 մլրդ դոլար, ինչը 48 տոկոսով ավելին է, քան 2021թ. նույն ժամանակամիջոցում՝ համաձայն հուլիսի 19-ի պաշտոնական վիճակագրության։ Թուրքիայի արտահանողների ասոցիացիայի տվյալներով՝ արտահանումը կարող է գերազանցել 4 մլրդ դոլարի նիշը, ինչը պատմական տարեկան առավելագույնն է։

«Արտահանման աճը, որը տեղի է ունեցել երկամյա անկումից հետո՝ 2020 եւ 2021թթ. համավարակից հետո, պետք է վերագրել առաջին հերթին աերոտիեզերական ոլորտին եւ, մասնավորապես, անօդաչուներին»,- ասել է Էքսին Defense News-ի հարցազրույցում։

Ուկրաինան, օրինակ, Bayraktar TB2 անօդաչուների մշտական գնորդն է դարձել։ Մայիսին Կիեւը ստացել է 12 հատ TB2 եւ օպերացիոն համակարգեր, այնուհետեւ պատվիրել է եւս 24-ը։

Թուրքիան ընդհանուր առմամբ մատակարարել է 96 դրոն ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Լեհաստան, որն առաջին եվրոպական պատվիրատուն է դարձել։ Կառավարական երկու պաշտոնյա, որոնք զբաղվում են պաշտպանական արդյունաբերության արտադրանքի արտահանմամբ, Defense News-ին տեղեկացրել են, որ պոտենցիալ գնորդներ են Մեծ Բրիտանիան, Հունգարիան, Լատվիան, Լիտվամ, Սաուդյան Արաբիան, Նոսնիա եւ Հերցեգովինան, Սերբիան, Սլովակիան , Ուրուգվայը եւ Ալբանիան։

2019թ. դրոններ արտադրողը միավորվել է ուկրաինական պետական կազմակերպության՝ «Ուկրսպեցէքսպորտի» հետ երկրում անդօաչուներ արտադրելու համար։ Այդ հարաբերությունների շրջանակում Baykar-ը հույս ուներ գնել Ուկրաինայում МС-500В-С տուրբապտուտակային շարժիչներ՝ 950-1 050 ձիաուժ հզորությամբ եւ АИ-450С-եր՝ 450-630 ձիաուժ հզորությամբ՝ Akinci անդօաչուների համար։

2021թ. Baykar-ը հող է ստացել Ուկրաինայում թեստավորման կենտրոն կառուցելու համար։ Բայց պատերազմը խանգարեց այդ պլաններին։

Կենտրոնական Ասիան դառնում է եւս մեկ շուկա TB2-ի համար։ Անցյալ տարի Ղրղըզստանը պայմանագիր է ստորագրել անօդաչու թռչող սարք գնելու մասին՝ դառնալով Կենտրոնական Ասիայի առաջին երկիրը, որը գնել է համակարգը, թեեւ պարզ չէ, թե կոնկրետ քանիսն է պատվիրվել:

2022թ․ մայիսին Թուրքիան եւ Ղազախստանը պայմանավորվել են թուրքական անօդաչու սարքերի համատեղ արտադրության շուրջ։

Թուրքական Aerospace Industries-ի Anka անօդաչու սարքերը համատեղ արտադրվելու են Ղազախստանի օբյեկտներից մեկում, որը պաշտոնյաներն ակնկալում են բացել 2022թ․ վերջին կամ 2023թ․ սկզբին: TAI-ն այս տարվա Top 100 ցուցակում զբաղեցրել է 67-րդ տեղը երկու այլ թուրքական ընկերությունների հետ միասին՝ Aselsan-ը՝ 49-րդ եւ Roketsan-ը՝ 86-րդ:

Նաեւ մայիսին տեղեկություններ եղան, որ Տաջիկստանը՝ Կենտրոնական Ասիայի մեկ այլ երկիր, գնել է TB2, եւ որ հարեւան Ղրղըզստանը մտահոգություն է առաջացրել երկու երկրների միջեւ սպառազինությունների մրցավազքի վերաբերյալ:

Վերջերս Բանգլադեշում Թուրքիայի դեսպան Օսման Թուրանը հայտարարել է, որ Դաքքայի եւ Բայքարի ղեկավարությունները համաձայնեցրել են TB2 ասիական երկրին վաճառելու պայմանագրի պայմանները։ Դեսպանը չի հրապարակել պայմանագրի արժեքը։

Թուրքական ընկերությունները տարբեր տեխնիկա եւ զրահատեխնիկա են վաճառել աֆրիկյան 14 երկրների՝ Բուրկինա Ֆասո, Ալժիր, Չադ, Մարոկկո, Գանա, Քենիա, Մալի, Մավրիտանիա, Նիգեր, Նիգերիա, Սենեգալ, Սոմալի, Ռուանդա եւ Ուգանդա:

Իր հերթին Nurol Makina-ն, որն արտադրում է Yoruk եւ Ejder Yalcin լիաքարշակ տակտիկական զրահամեքենաներ, իր արտադրանքը վաճառել է 18 երկրների՝ Չիլիից մինչեւ Մալայզիա եւ Սենեգալից մինչեւ Ուզբեկստան:

Թուրքիայի ծովային շուկան քայլեր է ձեռնարկել Ուկրաինայում։ 2020թ․ նոյեմբերին երկու երկրները արդյունաբերական համագործակցության համաձայնագիր ենստորագրել, ըստ որի՝ Թուրքիան 2021թ․ կսկսի Ուկրաինայի համար Ada դասի առաջին կորվետի կառուցումը, իսկ մատակարարումը նախատեսված է 2023թ․ ։ Ada դասի երկրորդ կորվետը պետք է կառուցի ուկրաինական OCEAN նավաշինարանը։

Սակայն դիվանագիտական ​​խնդիրները դանդաղեցնում են Թուրքիայի որոշ ծրագրերի իրականացումը եւ դադարեցնում արտահանման գործարքները։

2018թ․ Պակիստանն ընտրել է թուրքական T129 հարվածային ուղղաթիռը՝ փոխարինելու 1980-ականներին ձեռք բերված AH-1F Cobra հրետանային նավերի իր նավատորմը: Պակիստանը 1,5 միլիարդ դոլարի պայմանագիր է կնքել TAI-ի հետ 30 T129 ուղղաթիռների համար։ Այնուամենայնիվ, գործարքը առաջ չի շարժվել, քանի որ T129 շարժիչը ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի համատեղ արտադրանք է, որը մատակարարման համար պահանջում է արտահանման լիցենզիա:

Անցյալ ամիս TAI-ը հայտարարել է Նիգերիա վեց T129 արտահանման նոր գործարքների մասին: Ընկերությունը նաեւ հայտարարել է Չադին իր Hurkus HYEU-ի չճշտված խմբաքանակի վաճառքի մասին, որը հիմնական Hurkus ուսումնական ինքնաթիռի արդիականացված տարբերակն է: