Օլիմպիադան համից ու հոտից զրկում են
Օլիմպիական ավանները, որտեղ մարզիկներն ապրում են ամառային եւ ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ, հնարավոր է պատմության գիրկն անցնեն:
Միջազգային օլիմպիական կոմիտեն մտադիր է կրճատել օլիմպիական խաղերի անցկացման ծախսերը, այդ իսկ պատճառով այն հնարավոր է հրաժարվի օլիմպիական ավաններից, եւ ամեն մի երկրին ինքնուրույն հնարավորություն տալ գտնելու իր մնալու վայրը:
ՄՕԿ-ը այդ կապակցությամբ նամակներ է ուղարկել 28 խոշոր երկրների ազգային օլիմպիական կոմիտեներին եւ ցանկանում է պարզել նրանց վերաբերմունքն այդ հարցում:
Ինչպես տեղեկացնում է ՄՕԿ-ի պաշտոնական կայքը, 2024 թվականի օլիմպիական խաղերի անցկացման համար հայտ ներկայացրած 6 երկրներից 4-ը հրաժարվել են լոկ ֆինանսական մեծ ծախսերի պատճառով: Ի վերջո խաղերը վստահվել է Փարիզին, որն այդ տարի նշելու է իր մոտ օլիմպիական խաղեր անցկացնելու 100-ամյակը:
Ի դեպ, 2020 թվականին Տոկիոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի անցկացման ծախսերն արդեն կազմում են մոտ 16 մլրդ դոլար, ինչը վեց անգամ շատ է նախնական հաշվարկից:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...