Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանի վարչապետը Անթալիայում է Աշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակը Իրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներ Ջամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերան ԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիր Բարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարք Գևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ) Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրը Ընդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունը Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. Ուրալօղլու Երևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրա

Հայաստանի վարչապետը Անթալիայում էԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըԻրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոցՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներՋամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերանԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիրԲարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարքԳևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ)Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրըԸնդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունըԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. ՈւրալօղլուԵրևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրաԻտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցելԸնթանում է ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումըԹմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Էջմիածնի երկու բնակիչԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվՓոխվարչապետը կարևորել է Իրանի աջակցությունը Խաղաղության խաչմերուկինԿասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըԱռավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասինՓարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն. ՄԻՊ-ը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասինՆիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետի հետԻսպանիայի Օվիեդո քաղաքում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվելՀԱՊԿ-ը կքննարկի Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու նախագիծըԱրևմուտքը կարող է Ուկրաինային տրամադրել անվտանգության այնպիսի երաշխիքներ, որոնց կհամաձայնի նաև ՌուսաստանըՀրազդանի կիրճը մաքրվում է տասնամյակներով կուտակված աղբից (տեսանյութ)Դարձի՛ր կամավոր և օգնիր դպրոցականներին խոսել անգլերենԹվային ոլորտում դեռևս չափազանց մասնատված ենք. ՄակրոնՓոխադարձ հարվածներ ԵմենումԴավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 30-ամյակի առթիվՕլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի բազմակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համարԲրյուսելում անցկացվող ԵՄ–Հայաստան քաղհասարակության հարթակի 9-րդ հանդիպմանը ՀՀ փոխվարչապետը հանդես է եկել տեսաուղերձովՕրենքով գողի կարգավիճակ ունեցող և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱռաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանաՀայաստանը ԱՊՀ-ից դուրս գալու հարց չի բարձրացրելԲԴԽ նախագահը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների դատական համակարգերի համագործակցության հեռանկարներըՌուս-ուկրաինական բանակցություններ ԱՄԷ-ում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասնակցությամբՄՍԾ Բաղրամյանի տարածքային կենտրոնը դադարեցնում է գործունեությունըԱՄՆ փոխում է Եվրոպայի հետ հարաբերությունների բնույթըՆոր Նորք վարչական շրջանի որոշ հասցեներում գազանջատում էԱՊՀ 35-ամյակ և ավելի քան 7000 փաստաթուղթ. Երևանում ամփոփվում են իրավական համագործակցության արդյունքներըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Royal Dragoon Guards պարկապզուկահարը կնվագի Երևանի կենտրոնումՊաու Կուբարսին ճանաչվել է Եվրոպայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստՀայաստան դաշինքի օգտին քվեարկած ընտրողը լուսանկարել է քվեաթերթիկը․ երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումՆուբարաշեն ՔԿՀ-ում մահացել է Ստեփանավանի ընտրություններում Ուժեղ Հայաստանի համայնքապետի թեկնածունՆԳ նախարարի տեղակալն ընդունել է Խոշտանգումների դեմ պայքարի համաշխարհային կազմակերպության առաքելության ներկայացուցիչներինՀՀ վարչապետի գավաթ» լողի մրցաշար․ կմրցեն 4-7-րդ և 8-12-րդ դասարանցիներըԱվարտվել է 3 անձի սպանության, ինքնասպանության հասցնելու փորձի, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, շորթման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըԶԳՈՒՇԱՑԵ՛Ք․ կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Հայաստան

«Ինչքա՜ն ողորմելի է, էլի, մեր իշխանության վիճակը, որ թշնամին իրեն նման բան է թույլ տալիս». Կարինե Նալչաջյան

Հոգեբան, «Զարթոնք» կուսակցության ԳՄ անդամ Կարինե Նալչաջյանի կարծիքով՝ Հայաստանի իշխանությունները հասկանում են՝ այնպիսի բան են արել հայ ազգի հետ, որ վախենալու տեղիք ունեն:

«Մարդիկ շատ էլ լավ հասկանում են՝ ինչ է տեղի ունենում: Ցնցումային իրադարձությունները շատ են, հասարակությունը չի հասցնում մեկը մարսել, գնահատականներ տալ, մեկ էլ հաջորդն է տեղի ունենում: Այս հարվածների արագությունը լավ մտածված քայլ է. եթե հարվածները շատ արագ են, դու չես հասցնում կողմնորոշվել: Իհարկե, այս իշխանությունների գործողություններում վախի գործոնը կա. Նրանք հասկանում են, որ եթե հնարավոր լինի կոտրել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, ապա իրենց համար եղած սպառնալիքները կչեզոքանան: Եթե մենք պատկերացնենք, որ իշխանության մեջ ունենք թուրքերի և ադրբեջանցիների ներկայացուցիչներ, այսինքն՝ եթե իրենց ձեռքին լիներ իշխանությունը, իրենք ի՞նչ էին անելու, ավել բան չէին անելու: Թշնամին միշտ էլ իր համար մեծ սպառնալիք է համարել Սփյուռքի գոյությունը: Դա հայտնի ճշմարտություն է, միշտ էլ խոսել են այդ մասին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Հատկապես վերջին շրջանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ արգելվում է տարբեր սփյուռքահայերի մուտքը հայրենիք, օրինակ՝ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի, ՀՅԴ Նիդեռլանդների երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանի, Հոլանդիայի Հայ Դատի ատենապետ, կուսակցական գործիչ Մասիս Աբրահամյանի մուտքի արգելքների փաստերը:

Կարինե Նալչաջյանը նկատեց՝ քանի որ հասարակությունն անընդհատ հարվածներ է ստանում ու չի հասցնում ուշքի գալ, կենտրոնանում է իր ես-ի շուրջ. «Մենք այսօր կորցրել ենք մենք-ի զգացողությունը, ավելի շատ մեր հասարակությունը դարձել է եսակենտրոն: Խնդիրներն այնքան շատ են, որ մարդիկ զբաղված են իրենց առօրյա կենցաղը ինչ-որ ձևերով կարգավորելով, և ավելի մեծ խնդիրներ, օրինակ՝ հայրենիքի կորուստը, մարդկանց կարող է տագնապի մեջ դնել, բայց իրենք ռեալ դա չեն զգում, իրենց ավելի մոտ են այս պահի պրոբլեմները: Սա մարդկային է, հասկանալի է, և երբ այդպիսի շշմեցուցիչ հարվածներ են հասցվում, մարդը դադարում է ավելի լայն մտածողություն ունենալ: Բացի այդ, գործադրվում է վախի մեխանիզմը: Հասարակությանը վախեցնում են իսկապես շատ սարսափելի բանով՝ պատերազմով: Մարդիկ ասում են՝ լավ, թեկուզ ամեն ինչ այսպես մնա, միայն թե նոր պատերազմ չլինի, բայց դա չի նշանակում, որ պատերազմ չի լինելու. ընդհակառակը»: 

Ըստ հոգեբանի՝ եթե նույնիսկ «Դիմադրություն» շարժումն իր վերջնական նպատակին դեռևս չի հասել, բայց մի շատ կարևոր բան է արվել. «Սա արժանապատվության շարժում էր: Մարդիկ թե՛ ներսում, թե՛ դրսում տեսան, որ հայ մարդիկ արժանապատվություն այնուամենայնիվ ունեն, պայքարում են: Մեզ հետ այնքան բան է կատարվել, որ շատ հեշտ չի լինելու դուրս գալ այն փոսից, որի մեջ մենք հայտնվել ենք, այնպես որ, մարդիկ պետք է տրամադրված լինեն երկարատև պայքարի, թեկուզ՝ ինչ-որ փուլերում անհաջողությունների: Եթե ուզում ենք փրկվել, պահել մեր պետությունները, մեր ազգը, ուրեմն՝ պետք է լինել համբերատար և պայքարի մեջ լինել»:

Նրա դիտարկմամբ՝ հասարակությունը տագնապի մեջ է. «Տագնապի մեջ գտնվող մարդը կարող է ոչ ադեկվատ ձևով իրեն պահել, նույնիսկ կարող է թիթեռնիկի պես գնալ դեպի կրակը: Հասարակությունն անորոշության մեջ է, իրեն բոլորովին վերջերս թվացել էր, թե ինքը գործոն է, ամեն մեկը մի վարչապետ են, պետության ղեկավարություն փոխեցին և այլն, հիմա շատ լավ հասկանում են, որ ինչ-որ մի բան այն չի եղել: Մեր հասարակությունը հենց տագնապից դուրս գա և վախենա… Թվում է, թե վատ բան եմ ասում, բայց վախն այն է, երբ դու ռեալ հասկանում ես՝ որն է քո դեմ կանգնած սպառնալիքը, և դու ոչ թե անորոշ շարժումներ ես անում, սկսում ես մտածել խնդրի լուծման մասին՝ ինչպես անել, որ փրկվես այդ սպառնալիքից: Գուցե տարօրինակ թվա, բայց ես կարծում եմ, որ մեր հասարակությունը պետք է ռեալ վախենա իրավիճակից, ոչ թե վախենա ու փախչի, այլ հասկանալ և տեսնել ռեալ վտանգը: Օրինակ՝ մարդիկ ասում են՝ դե, լավ, էլի, թուրքը ինչո՞ւ պետք է հասնի Երևան, մակերեսային մոտեցում է, բայց ինքնապաշտպանական է: Մեր հասարակությունը խարխափում է տագնապի հոգեվիճակում, լավ կլինի, որ մենք հասնենք նրանք, որ հասարակությունը կարողանա ռեալ գնահատել սպառնալիքները»:

Կարինե Նալչաջյանը վտանգավոր է համարում ընդդիմադիր շարժման հանդեպ քննադատությունները և հիասթափությունը. «Պայքարող ուժը, որը կարողացավ այսքան մարդ մոբիլիզացնել, դա քիչ չէ: Այսքան արժանապատիվ մարդիկ, չնայած ծեծուջարդին՝ փողոց են դուրս գալիս, դա լուրջ բան է: Թույլ չտանք վարկաբեկել ընդդիմադիր շարժումը: Մեր թշնամուն դուր չի գալիս այդ ընդդիմադիր շարժումը, իրենց թույլ են տալիս մեր ներքին գործերին խառնվել, ինչքա՜ն ողորմելի է, էլի, մեր իշխանության վիճակը: Սա նշանակում է, որ այս ընդդիմադիր շարժումն իր մեջ վտանգ է պարունակում թշնամու համար: Այս շարժումն այն կենսական կետն է, որը մեզ վերակենդանացնելու է, մեր մեջքը շտկելու է: Եթե մարդիկ կարծում են, որ ընդդիմության աշխատանքը սխալ է, թող գնան՝ եղբայրաբար ասեն: Ինձ համար միշտ անընդունելի է եղել, երբ գործ չանող մարդը քննադատում է գործ անող մարդու թեկուզ սխալը»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում