Ամբողջ աշխարհում դոլարն արժևորվում է, մեզ մոտ՝ արժեզրկվում. տնտեսագետ
10-րդ դարում Եվրոպայում հայտնի մի միտք կար, որ հասարակությունը պետք է պատրաստ լինի որոշակի զոհողությունների հանուն մեծամասնության բերակեցության, և պետության հիմնական խնդիր կայունության ապահովումն է: Պատահական չէ, որ մինչև այսօր էլ կայունության խնդիրները տնտեսական կյանքում խիստ կարևորվում են և տարբեր փաստաթղթերում խոսում ենք կայուն գների, կայուն տնտեսական աճի, տնտեսական զարգացման և այլնի մասին: «Դրամի գերարժևորման և կանխիկ շրջանառության սահմանափակումների խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը:
Ինչ վերաբերում է վերջին 5,5 տարվա ընթացքում ԱՄՆ դոլարի փոխարժեքին, տնտեսագետը նշեց. «Ակնհայտերոն երևում է, որ այն էապես կայուն է եղել, հատկապես մինչև 2020 թվականի մարտ-ապրիլ ամիսները, համարյա ուղիղ գիծ է, տատանումը 1-2 դրամի շրջանակներում է եղել շուրջ 3,5 տարի: Հետո համավարակով պայմանավորված որոշակի տատանողականություն ենք տեսնում, բայց այստեղ պետք է նաև նկատել, որ էդ տատանողականությունը մաքսիմում 10 դրամի շրջանակներում է եղել: Հետո գալիս է կարմիր գիծ, դա այս տարվա փետրվարի 24-ն է՝ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկը... և կարմիր գծից սկսած դոլարն էապես արժևորվում է: Եվ եթե նայում ենք փետրվարի 24-ից մինչև այսօր ստացվում է, որ դոլարը արժեզրկվել է 18 տոկոսով»:
Ավելին՝ տեսանյութով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...