Լեւանդովսկին երրորդ օրն անընդմեջ ուշացել է «Բավարիայի» մարզումից
Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին երրորդ օրն անընդմեջ ուշացել է գերմանացի Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմի առավոտյան մարզումից, որը սկսվում է 09:00-ին։ Ֆուտբոլիստները մարզաբազայում են լինում այդ ժամից ոչ ուշ։ 33-ամյա լեհ ֆուտբոլիստը հուլիսի 15-ին մարզաբազայի մուտքի մոտ է եղել 09:08-ին, հաղորդում է Bild-ը։
Ռոբերտ Լեւանդովսկին ցանկանում է փոխել ակումբը եւ կարիերան շարունակել կատալոնական «Բարսելոնայում»։ «Բավարիան» մերժել է «Բարսելոնայի» երեք առաջարկ՝ պահանջելով 50-60 միլիոն եվրո։
Լեւանդովսկու պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը