Fich Ratıngs-ը Թուրքիայի համար բարձր տնտեսական աճ է կանխատեսել
Միջազգային «Fich Ratıngs» վարկանիշային գործակալությունը հրապարակել է իր «Համաշխարհային տնտեսական հեռանկար —2017» խորագրով զեկույցը։ Գործակալությունն այս անգամ բարձր է գնահատել Թուրքիայի զարգացման հեռանկարները։
Թուրքական «Hürriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ 2017թ․ համար «Fich»-ը Թուրքիայում կանխատեսել էր 5․5 տոկոս տնտեսական աճ, իսկ տարվա երրորդ քառորդի համար այդ ցուցանիշը հասցրել է 7 տոկոսի։
2018 և 2019 թվականների վերաբերյալ գործակալությունը Թուրքիայի համար կանխատեսել է 4․1 տոկոս տնտեսական աճ։
Զեկույցում արձանագրվել է, որ տարեմուտին գրանցված թուրքական լիրայի փոխարժեքի կտրուկ անկումը իր ազդեցությունն է թողել ինֆլյացիայի վրա՝ ապահովելով դրա երկնիշ մեծությունը։ «Fich»-ը 2017 թվականի համար կանխատեսել է 9․5 տոկոս, իսկ առաջիկա երկու տարվա համար՝ 8 և 7․8 տոկոս գնաճ։
Վարկանիշային գործակալության կանխատեսմամբ՝ թուրքական լիրան առաջիկայում ևս կշարունակի խոցելի մնալ համաշխարհային ֆինանսական վիճակի ցանկացած փոփոխության հանդեպ։ Զեկույցի համաձայն՝ տարեվերջին դոլար- լիրա հարաբերությունը հավասար կլինի 3․5-ի։
Աղբյուր` Ermenihaber.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին