Արարատի մարզի դպրոցներում կրճատել են դասղեկության համար տրվող գումարները
Արարատի մարզի դպրոցներից մեկի ուսուցիչները տեղեկացրել են, որ իրենց տրվող դասղեկության գումարները այսուհետև մինչև 10.000 դրամով կրճատվելու են: Ըստ դպրոցի տնօրենի` պատճառը դպրոցներին տրվող բյուջեների կրճատումն է:
Ուսուցիչների պնդմամբ` հիմա իրենք դասղեկության համար այսուհետ ստանալու են իրենց աշխատավարձի 10 տոսկոսը, մինչդեռ նախկինում գումարներն ավելի էին կազմում, օրինակ` եթե ուսուցիչը ստանում էր 100000 դրամ, այսուհետ դասղեկության համար ստանալու է 10000 դրամ:
Նշենք, որ ուսուցիչները քննարկում են նաև Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անելու որոշումը:
Հատկանշական է այն փաստը, որ նույն իրավիճակը տիրում է նաև Արարատի մյուս դպրոցներում ևս:
Արարատի մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Խաժակ Աղաբեկյանն իր խոսքում նշել է, որ դասղեկության գումարը հավելավճար է, և տնօրենն է որոշում, թե ինչքան գումար տա ուսուցիչներին դասղեկության համար:


















































ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
Հաղթենք դիաբետը միասին
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
Այո՛, դա պարտություն կլինի, անկասկած
Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մ...
Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացել
Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն
ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ