Հրանտ Դինքի սպանության գործով վկան նոր աղմկահարույց հայտարարություն է արել
Պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր և նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով հերթական դատական նիստի ժամանակ հանդես եկած վկաներից թուրք լրագրող Մուամմեր Այը հայտարարել է, որ պետական մարմինները նախապես տեղյակ են եղել Դինքին սպանող Օգյուն Սամասթի այդ օրվա շարժից ու անձնական տվյալներից, այս մասին գրում է «Ակօսը»:
Լրագրողը պատմել է, որ այդ օրը Դինքի սպանության մասին նա տեղեկացել է հեռուստացույցից, այնուհետև նրան զանգահարել են Ստամբուլի ոստիկանության կենտրոնական շտաբից:
«Միանգամից ասացին, որ մարդասպանի անունը Օգյուն Սամասթ է, նաև այն, որ նա տրապիզոնցի է և կարող է փախչել Սամսուն: Ասացին, որ եթե ոստիկանական գործողություն ձեռնարկվի՝ պատրաստ լինենք ռեպորտաժի համար: Այնուհետև ես զանգահարեցի ահաբեկչության դեմ պայքարի վարչությունից Յակուբ Քուրթարանին և նա ասաց, որ լուր չունի: Նույն պահին նաև զանգահարել եմ Ժանդարմերիա՝ Բիրոլ Ուսթաօղլուին և խնդրել տեղեկացնել մեզ, եթե գործողություն ձեռնարկվի: Նա էլ ասաց, թե լուր չունի: Ավտոբուսի վարորդը, որով փախել էր Սամասթը, հարցազրույց տվեց, այն առկա է: Սամասթի փախնելուց դեռ 4 ժամ առաջ վարորդին ոստիկանությունը զգուշացրել էր», - ասել է վկան:
Նշենք, որ Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև` 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ դատավարությունը ձգվում է արդեն 10 տարի և դեռևս չի գտել իր հանգուցալուծումը:
Դինքի սպանության գործով մեղադրյալների թիվը հասել է 86-ի. նրանց թվում է նաև Թուրքիայում 2016թ.-ի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կազմակերպիչը համարվող կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը, ով բնակվում է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում։
Հայտնի է, որ 86 մեղադրյալներից 30-ը կալանքի տակ են գտնվում։


















































Դինքի սպանության գործով մեղադրյալներից մեկը պահանջել է զղջման իրավունքից օգտվելու հնարավորություն ընձեռել իրեն
Սկանդալային բացահայտում Դինքի սպանության գործով դատավարությանը
Դինքի գործով դատին հետախուզության նախկին պետն անիծել է Էրդողանին
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին