Ադրբեջանցի դիվերսանտին տեղափոխել են երեւանյան հիվանդանոց
Ադրբեջանի քաղաքացի Շահբազ Գուլիեւին, ով ԼՂ իշխանությունների կողմից դատապարտվել էր քսաներկու տարվա ազատազրկման դիվերսիոն գործողություններ կատարելու եւ մի շարք այլ հոդվածներով, Շուշիի բանտից տեղափոխվել է Երեւան եւ հոսպիտալացվել է:
Այս մասին հաղորդում է «Report» լրատվական կայքը: Ըստ հաղորդման, նա մեկ ամիս կմնա երեւանյան հիվանդանոցում: Այստեղ նա լեղապարկի վիրահատության է ենթարկվել եւ ունեցել է այլ առողջական խնդիրներ:

















































