Ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերն իր առաջին պաշտոնական այցով կժամանի Երեւան
Այս շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբիամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը կկատարի իր առաջին պաշտոնական այցը Երեւան եւ Բաքու՝ հանդիպելու տեղի պաշտոնատարանձանց եւ տեղում ծանոթանալու իրավիճակին:
Տարածաշրջանում գտնվելու ընթացքում Շեֆերը Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին նաեւ կմասնակցի բարձր մակարդակի հանդիպումների:
ԱՄՆ-ը պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը եւ կշարունակի ակտիվորեն աշխատել կողմերի հետ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբիհամանախագահ:
Շեֆերը որպես ԱՄՆ համանախագահ պաշտպանում է մեր վաղեմի քաղաքականությունը՝ ընդունված Մինսկի խմբի եռանախագահների շրջանում, այն է՝ արդարացի կարգավորումը պետք է հիմնվի միջազգային իրավունքի վրա, որը ներառում է Հելսինկյան եզրափակիչ ակտը եւ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ հավասար իրավունքների ու ինքնորոշման սկզբունքները:

















































