«Պետությո՛ւն, ո՞ւր ես. Լարսում 48 ժամ է՝ 4 կմ երկարությամբ մեքենաների խցանում է». Աբրահամ Գասպարյան
«Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ»,- Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի անանցանելիության մասին հաղորդագրության մեջ երեկ նշել էր Արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Փորձագիտական շրջանակներն ահազանգում են՝ ստեղծված իրավիճակը ճգնաժամային է՝ հաշվի առնելով հանգամանքը, որ այժմ գյուղմթերքի և հատկապես ծիրանի արտահանման ամենակտիվ շրջանն է:
Լրագրող, քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ և տեսանյութեր է տեղադրել Լարսի անցակետից՝ տեղեկացնելով, որ շուրջ 2 օր է՝ 4 կմ երկարությամբ մեքենաների խցանում է: Նա կոչ է արել սնունդ ու տաք շորեր հասցնել խցանման մեջ հայտնված մեր հայրենակիցներին:
«Պետությո՛ւն, ո՞ւր ես:
Ահազանգ: Լարսում 48 ժամ է՝ 4 կմ երկարությամբ մեքենաների խցանում է: Մեր հարյուրավոր հայրենակիցներ մնացել են դրսում: Եղանակն անբարենպաստ է, քաղցած են, գիշերում են մեքենաների մեջ, տարրական հիգիենիկ պայմանները բացակայում են, մի կերպ գլխների ճարն են տեսնում: ՌԴ-ում մեր դեսպանության ու հյուպատոսարանի հեռախոսահամարներին ոչ ոք չի պատասխանում: Ամենամոտ քաղաքը՝ Վլադիկավկազն է: Եթե ունեք ծանոթներ այդտեղ, հորդորեք թող սնունդ ու տաք շորեր հասցնեն մեր հայրենակիցներին»,- գրել է Աբրահամ Գասպարյանը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել