Լեւոն Արոնյանը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում երկրորդն է
Թբիլիսիի աշխարհի գավաթի խաղարկությունում հաղթելուց հետո հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը 2 հորիզոնականով առաջադիմել է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում: Հոկտեմբերի 1-ին հրապարակված աղյուսակում նա 2-րդն է: Արոնյանն ունի 2801 միավոր:
1-ին հորիզոնականը շարունակում է պահպանել աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը (2826): 3-րդ տեղում Մաքսիմ Վաշյե-Լագրավն է (2794): Առաջին տասնյակն ունի հետեւյալ տեսքը.
1. Մագնուս Կառլսեն 2826
2. Լեւոն Արոնյան 2801
3. Մաքսիմ Վաշյե-Լագրավ 2794
4. Ֆաբիանո Կարուանա 2794
5. Վլադիմիր Կրամնիկ 2794
6. Շախրիյար Մամեդյարով 2791
7. Ուեսլի Սո 2788
8. Ալեքսանդր Գրիշչուկ 2785
9. Վիշվանաթան Անանդ 2783
10. Հիկարու Նակամուրա 2774
Լավագույն հարյուրյակում տեղ են գտել նաեւ Սերգեյ Մովսեսյանը (76-րդ տեղ՝ 2671), Վլադիմիր Հակոբյանը (77-րդ տեղ՝ 2667) եւ Գաբրիել Սարգսյանը (92-րդ տեղ՝ 2657):
Կանանց վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել Յիֆան Հոուն (2678): Հայ շախմատիստուհիներից Էլինա Դանիելյանը 48-րդն է (2415), իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ 67-րդը (2390):


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...