Արմավիրում բախվել են «ԳԱԶ-2112»-ն ու մարդատար «ԳԱԶել»-ը. «ԳԱԶ»-ը գլխիվայր շրջվել է, «ԳԱԶել»-ը՝ կողաշրջվել
Արմավիրի մարզում, այսօր՝ հոկտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։30-ի սահմաններում Երեւան-Արմավիր ավտոճանապարհի 39-րդ կմ հատվածում բախվել են 24-ամյա Մուշեղ Ա.-ի վարած 36 71 Լ համարանիշի «ԳԱԶել»-ն ու 25-ամյա Նարեկ Ղուկասյանի վարած «ՎԱԶ 2112 00» մակնիշի 35 DV 248 համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով, բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան։ Բախման հետեւանքով «ԳԱԶել»-ը կողարջվել է, իսկ «ՎԱԶ 2112»-ը գլխիվայր շրջվել է։
Դեպքի վայրում «ԳԱԶել»-ի վարորդն ընդունել է իր մեղավորությունը, իսկ «ԳԱԶել»-ը սպասարկում է Երեւան-Արմավիր երթուղին եւ հաշվառված է «Գալակտիլիկա Տրանս Սերվիս» ՍՊԸ-ի հաշվեկշռում, որը գրանցված է Երեւան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանում։


















































ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
Հաղթենք դիաբետը միասին
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
Այո՛, դա պարտություն կլինի, անկասկած
Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մ...
Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացել
Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն
ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ