Բարսելոնա-Լաս Պալմաս խաղը՝ փակ դռների հետևում
Իսպանիայի Լա Լիգայի հերթական տուրի Բարսելոնա – Լաս Պալմաս հանդիպումը, չնայած Կատալոնիայում լարվածությանը, այնուամենայնիվ կայանում է։ Սակայն ֆուտբոլային հանդիպումը կտարբերվի տուրի մյուս խաղերից․ այն անցկացվում փակ դռների հետևում՝ առանց երկրպագուների։ Տեղեկությունը պաշտոնապես հրապարակել է Բարսելոնա ֆուտբոլային ակումբը։
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, թե իսպանական Լա Լիգայի այս խաղը չի կայանա, քանի որ Կատալոնիայի ոստիկանությունը չի կարողանում ապահովել հանդիպման անվտանգությունը։ Տարածած հաղորդագրությունում Բարսելոնան անուղղակիորեն աջակցություն է հայտնում Իսպանիայի հյուսիս-արևելքում գտնվող երկրամասում ընթացող հանրաքվեին՝ այն համարելով քաղաքացիների դեմոկրատական իրավունքների իրացում։
Նշենեք, որ հանդիպումն արդեն սկսվել է։ Լաս Պալմասի ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս եկել Իսպանիայի դրոշը խորհրդանշող թևկապերով։ Բարսելոնան իր հերթին կրում է Կատալոնիայի դրոշը խորհրդանշող մարզաշապիկ։
Այսպիսով, Բարսելոնան խուսափում է տեխնիկական պարտությունից․ եթե Կատալոնիայի ոստիկանությունը հայտարարեր, որ չի կարող հանդիպման անվտանգությունն ապահովել, ապա Բարսելոնային տեխնիկական պարտություն կգրանցվեր։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...