ՀՀ ԱԺ նախագահը Թեհրանին կոչ է արել նպաստել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Թեհրանին կոչ է արել նպաստել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը, գրում է Mehr-ը։
Հաղորդվում է, որ Ալեն Սիմոնյանը հինգշաբթի կեսօրին Թեհրանում հանդիպել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։
Հանդիպմանը Իրանի արտգործնախարարը Հայաստանն անվանել է Իրանի Իսլամական Հանրապետության կարեւոր բարեկամ եւ հարեւան։
«Իրանի արտգործնախարարը նաեւ մատնանշել է երկու երկրների միջեւ քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը եւ ընդգծել երկկողմ տնտեսական համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը՝ օգտագործելով երկու երկրների տարբեր հնարավորություններն ու ներուժը՝ մինչեւ 1 միլիարդ դոլարի մակարդակի։
Նա այնուհետեւ նշել է, որ Հայաստանը Պարսից ծոց-Սեւ ծով միջազգային միջանցքի կարեւոր մասն է եւ հայտնել է իրանական ընկերությունների պատրաստակամությունը Հայաստանում ենթակառուցվածքային ծրագրեր իրականացնելու եւ ավարտին հասցնելու մասին, հատկապես տրանսպորտի ոլորտում»,- գրում է Mehr-ը։
Ամիր Աբդոլլահիանի խոսքով՝ Իրանը պատրաստ է օգտագործել իր ողջ ներուժն ու հնարավորությունները՝ Հայաստանի եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ վեճերը լուծելու համար։
Նա անդրադարձել է Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային դիրքորոշմանը՝ տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության, միջազգային սահմանների պահպանման եւ տարածաշրջանի երկրների ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտության հարցում, եւ ասել, որ «Կովկասում խաղաղությունն ու կայունությունը միշտ եղել եւ մնում են Իսլամական Հանրապետության առաջնահերթություններից մեկը, եւ այս առումով Իրանը առանց վարանելու ցանկացած օգնություն կտրամադրի Հայաստանին եւ Ադրբեջանին»:
Իրանցի նախարարը նաեւ հույս է հայտնել, որ 3+3 ձեւաչափի (Վրաստան, Հայաստան եւ Ադրբեջան) բանակցությունների երկրորդ փուլը մոտ ապագայում կանցկացվի Իրանի Իսլամական Հանրապետությունում։
Իր հերթին, Ալեն Սիմոնյանը գոհունակություն է հայտնել երկու երկրների հարաբերությունների ընդլայնման գործընթացից թե՛ երկկողմ, թե՛ միջազգային մակարդակով, նշելով, որ «Հայաստանի Հանրապետությունը հատկապես կարեւորում է Իրանի Իսլամական Հանրապետության դիրքը՝ որպես տարածաշրջանում արդյունավետ եւ ազդեցիկ երկրի, եւ առանձնահատուկ ուշադրություն է դարձնում Թեհրանի հետ հարաբերությունների զարգացմանը»։
Հայաստանի Ազգային ժողովի նախագահը նաեւ ընդգծել է, որ իր երկիրը տարածաշրջանում ընթանում է խաղաղ ճանապարհով եւ կոչ է արել Իրանի Իսլամական Հանրապետությանը նպաստել Ադրբեջանի Հանրապետության հետ երկկողմ հաշտության պայմանագրի կնքմանը։
Նա նաեւ Սյունիքի մարզում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության ստեղծումը բեկումնային է համարել երկու երկրների հարաբերություններում եւ հայտարարել իրանական Թավրիզում գլխավոր հյուպատոսություն ստեղծելու Հայաստանի պատրաստակամության մասին։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը