Լեգենդար դարպասապահ Չիլավերտը կմասնակցի Պարագվայի նախագահի ընտրություններին
Ֆուտբոլի Պարագվայի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Խոսե Լուիս Չիլավերտը հայտարարել է երկրի նախագահի ընտրությանը մասնակցելու մասին։
«Լավագույն Պարագվայի կառուցման համար պատասխանատվության զգացումով որոշել եմ պաշտոնապես ձեւակերպել իմ թեկնածությունը երկրի նախագահի ընտրությունում»,- Թվիթերում գրել է 56-ամյա Չիլավերտը։
Պարագվայի հավաքականի կազմում Չիլավերտը մասնակցել է 1998 եւ 2002 թվականների աշխարհի առաջնություններին։ 1996-ին նա ճանաչվել է Հարավային Ամերիկայի լավագույն ֆուտբոլիստ։ Կարիերայի ընթացքում Չիլավերտը խփել է 67 գոլ։ 1999-ին նա դարպասապահների մեջ առաջինը եւ միակը դարձավ հեթ-տրիկի հեղինակ։
Պարագվայի նախագահի ընտրությունը տեղի կունենա հաջորդ տարի։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը