Դու սուտասան ես, եթե չհրապարակես որեւէ փաստաթուղթ, որտեղ գրված է՝ պիտի լիներ Մեղրիի փոխանակում. Խամոյանը՝ Փաշինյանին
Ցանկացած թեմայով փորձելու են շեղել Բերձորի թեման. գուցե ինչ-որ մեկը փորձի մերկապար բեմադրել՝ Բերձորի թեմայից շեղելու համար հայ ժողովրդի ուշադրությունը, բայց դա չի ստացվելու։ Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Ըստ պատգամավորի՝ Մեղրիի հարցը պարբերաբար մանիպուլյացվել է, սակայն հստակ արձանագրված է, որ Մեղրիի փոխանակման հարց չի քննարկվել.
«Եթե Փաշինյանը նման պնդումներ է անում, ես հրապարակային հայտարարում եմ՝ դու սուտասան ես, եթե չհրապարակես որեւէ փաստաթուղթ, որտեղ գրված է՝ պետք է լիներ Մեղրիի փոխանակում։ Փաշինյանի կերազեր, որ այսօր բանակցությունների սեղանին նոյեմբերի 9-ից առաջ լինեին Մադրիդյան սկզբունքները»։
Նշենք, որ Ազգային ժողովում երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե 1998 թվականին բանակցային սեղանին է հայտնվել տարածքների փոխանակման փաթեթը, որի էությունն այն է, որ Հայաստանը ստանում է Լեռնային Ղարաբաղը, իսկ դրա դիմաց Ադրբեջանին տալիս է Մեղրիի շրջանը։ Փաշինյանի տեսանկյունից՝ այդ տարբերակը քննարկելու Երեւանի համաձայնությունը, ըստ էության, նշանակում էր, որ Հայաստանը, թերեւս այն ժամանակ, ԼՂ-ն ճանաչում էր Ադրբեջանի կազմում։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...