Եթե Փաշինյանը մեղավոր չէ, մեզնից ավելի շահագրգռված պետք է լիներ, որ գտներ ու պատժեր մեղավորներին․ Կարին Տոնոյան
Մենք հասնելու ենք մեր պահանջի կատարմանը․ գործը պետք է քննվի առերևույթ պետական դավաճանության 299 հոդվածով։ Այդ մասին 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարեց Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը։
«Մեր մի քանի ծնողների, փաստաբանների կողմից Դատախազություն են ներկայացվել հանցագործության վերաբերյալ հաղորդումներ, ըստ որոնց՝ Նիկոլ Փաշինյանը դիտավորությամբ արել է այնպիսի արանքեր, որոնք օգնել են թշնամի պետությանը, որ նրանց զինված ուժերը վերադառնան Արցախի ազատագրված տարածքներ և նույնիսկ ներխուժեն ՀՀ սուվերեն տարածք։ Մեր համոզմամբ՝ կատարվել է առերևույթ պետական դավաճանություն»,-շեշտեց տիկին Տոնոյանն ու հավելեց, որ այդ հիմքով գործ հարուցելու համար կան բոլոր փաստերը։
Ծնողների ներկայացրած միջնորդությունները ՔԿ-ին հանձնելու պատճառը, տիկին Տոնոյանի համոզմամբ, ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի՝ պատերազմի սկզբում ԱԱԾ պետ լինելն է։
«Մենք կարծում ենք, որ դա միտումնավոր է արված, քանի որ Արգիշտի Քյարամյանը պատերազմի օրերին ԱԱԾ պետ էր և շատ լավ տեղյակ է, թե ինչ է կատարվել։ Ուստի և վստահություն չունենք, որ այդ մարմինը կարող է պատշաճ քննություն իրականացնել։ Իշխանությունում բոլորն են ենթարկվում Նիկոլ Փաշինյանին՝ նույնիսկ դատական համակարգը, որը բացարձակապես անկախ պետք է լինի։ Մեր պահանջն է, որ գործը քննվի ԱԱԾ-ում, և Փաշինյանն անպայման կանչվի հարցաքննության»,-ասաց Տոնոյանը։
Զոհվածի ծնողը հիշեցրեց, որ Դատախազությունը ևս փաստել է, որ բոլոր հիմքերը կան 299 հոդվածով գործ հարուցելու համար։
«Եթե կան, ապա ինչո՞ւ չի հարուցվում»,-անպատասխան հարցադրում արեց տիկին Տոնոյանն ու շեշտեց, որ եթե Փաշինյանը մեղավոր չէ, ապա պետք է իրենցից ավելի շատ շահագրգռված լիներ, որ մեղավորներին գտներ ու պատժեր։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ