Այս մարդիկ չեն ներկայացնում ՀՀ-ի ու Արցախի շահերը. Վարդևանյանը ռուսերենով դիմեց Լավրովին
«Հարգելի Սերգեյ Վիկտորի, հայ ժողովուրդը ողջունում է Ձեր այցը Հայաստան, բարի գալուստ Երևան։ Սակայն մենք պետք է այսօր արձանագրենք, որ այն մարդկանց խումբը, որն այսօր գտնվում է իշխանության ղեկին, միայն ձևականորեն է հանդիսանում իշխանություն, նրանք այլևս չեն ներկայացնում հայ ժողովրդի ու Արցախի հանրապետության ժողովրդի շահերը»,-այս մասին ՀՀ ԱԳՆ շենքի մոտ ակցիայի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ ռուսերեն լեզվով դիմելով ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովին:
«Ռուսաստանի դաշնությունը եղել և և մնում է Հայաստանի ու հայ ժողովրդի գործընկերը, եղբայրական երկիրը, բայց միաժամանակ մենք բոլորս գիտենք, որ վերջին 4 տարվա ընթացքում այս մարդկանց խումբն արել է հնարավոր ամեն բան, որպեսզի վտանգի հայ-ռուսական հարաբերությունը,և սա փաստ է։ Մենք, սակայն, վստահ ենք , որ մոտ ժամանակներս, երբ դե յուրե այդ խմբավորումն այլևս չլինի իշխանություն այդ վտանգները կչեզոքացվեն և Հայաստանը կլինի ուժեղ երկիր , Արցախի ու արցախցի մեր քույրերի ու եղբայրների անվտանգության իրական երաշխավորը: Կրկին արձանագրենք , որ սույն խմբավորման անդամները, որոնք այս պահին գտնվում են ԱԳՆ շենքում, ներկայացնում են բացառապես իրենց իսկ շահերը, ոչ թե՝ հայ ժողովրդի։ Նույնիսկ, եթե նրանք խոստանան ստորագրել բազմատեսակ փաստաթղթեր, դրանք իրավաբանական որևէ ուժ չեն ունենա։ Մեկ անգամ ևս ողջունում ենք պարոն Լավրովին ու ասում՝ «Առանց Նիկոլ Հայաստան»։
Մանրամասն՝ տեսանյութում։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել