1 տարվա «հանգստից» հետո Սյունիքի նախկին ոստիկանապետը պաշտոն ստացավ
Սյունիքի նախկին ոստիկանապետ Վախթանգ Ավագյանը, որը 2016թ. հոկտեմբերին աշխատանքից ազատվել էր եւ ուղարկվել ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվ, օրերս նոր պաշտոն է ստացել:
NEWS.am-ի տեղեկություններով, Ավագյանը նշանակվել է Վայոց ձորի ոստիկանապետ:
Հիշեցնենք, որ Ավագյանը նախկինում միշտ աշխատել է Սյունիքի մարզի ոստիկանությունում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ: 2011-2016թթ. նա եղել է մարզի ոստիկանապետը:

















































