Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում 2027 թվականի բյուջեի նախագծով վարչապետի աշխատակազմի գծով նախատեսվում է 24 մլրդ 250 մլն 356 հազար դրամ. Մակունց 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ) Հայաստանի տարածքում դիտված կլիմայի փոփոխությունը և կլիմայական անոմալիաների ազդեցությունը Հայտնաբերվել է 430 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ) Մեկնարկել է ProBasket Ա Լիգան ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 114 դեպք Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին Թրամփն անդրադարձել է Իրանի հետ հակամարտությանը Միացյալ Թագավորությունը խստացնում է ներգաղթի կանոնները Իրազեկում․ ինչպես նախագրանցվել «ՀայՓաս» հարթակում (տեսանյութ) Մարզերում գործարկվել է ՀայՓասի 12 գրասենյակ (տեսանյութ)

Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում2027 թվականի բյուջեի նախագծով վարչապետի աշխատակազմի գծով նախատեսվում է 24 մլրդ 250 մլն 356 հազար դրամ. Մակունց2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)Հայաստանի տարածքում դիտված կլիմայի փոփոխությունը և կլիմայական անոմալիաների ազդեցությունըՀայտնաբերվել է 430 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Մեկնարկել է ProBasket Ա ԼիգանԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 114 դեպքՀայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի ՄաթիաշվիլինԹրամփն անդրադարձել է Իրանի հետ հակամարտությանըՄիացյալ Թագավորությունը խստացնում է ներգաղթի կանոններըԻրազեկում․ ինչպես նախագրանցվել «ՀայՓաս» հարթակում (տեսանյութ)Մարզերում գործարկվել է ՀայՓասի 12 գրասենյակ (տեսանյութ)Հրազդան համայնքին կվերադարձվի 127 միլիոն 531 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը մասնակի բավարարվել էԱզատության պողոտան և Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքը լուսավորվել ու բարեկարգվել են (տեսանյութ)Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանափակումներԻսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)Ռուսաստանը պաշտոնապես դուրս է եկել Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոնվենցիայից Եռակողմ բանակցությունները կկայանան նոյեմբերի 10-11-ին․ Սթիվ ՈւիթքոֆՀանրապետության հրապարակը մի քանի օր կլուսավորվի նոր կենսաչափական անձնագրի 3D պատկերներով (տեսանյութ)ԻՀՊԿ ուժերը Հորմուզի նեղուցում որսացել են ամերիկյան երկու անօդաչու սարքԳայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվելՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԲրյուսելՀայաստանի ներկայացուցիչներն առաջին անգամ կմասնակցեն պարալիմպիկ հրաձգության միջազգային մրցաշարիԱլեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» նախաձեռնությամբ անցկացված համաժողովինԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզումԻրանի գերագույն առաջնորդը հրամայել է ԱՄՆ-ի հետ հակամարտությունը կարգավորել երկխոսության միջոցովՀաքերները սառնարաններ են տաքացել Բելգիայի, Նիդերլանդների, Լյուքսեմբուրգի, Շվեդիայի, Էստոնիայի խանութներումԱլեն Սիմոնյանը բարձրաձայնել է կրկեսներում կենդանիների վարժեցման և օգտագործման խնդիրը (տեսանյութ)Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ովՆԳՆ ոստիկանություն. 2026 թվականի 9-ամիսների հաշվետվությունԻնքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի մոտ ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվելԹուրքիայում մի քանի ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվելՀայերենը որպես միակ պետական լեզու սահմանող հոդվածը կդառնա անփոփոխելի (տեսանյութ)Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՆրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալուԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելըԱպօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնասՃապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճըԿենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվումԵրկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել էՌաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականըNissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիներըՏրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՊողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղըՀայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանըԻրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքումՌուսական Ռոստելեկոմ ընկերությունը նախատեսում է կառուցել ստորգետնյա տվյալների մշակման կենտրոններ
Հայաստան

Մեզ ոչ մի գունավոր բերետավոր չի կարող վախեցնել, կոտրել մեր ոգին. Զավեն Մկրտչյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը 44-օրյա պատերազմում նահատակված Հայկազ Մկրտչյանի հայրը՝ Զավեն Մկրտչյանն է:

Հայկազ Մկրտչյանը 2019-ին զորակոչվել է բանակ։ Սկզբում վեցամսյա դասերի է մասնակցել Լուսակերտում, այնուհետև տեղափոխվել է Տավուշ՝ Մեհրաբի զորամաս։ Կրտսեր սերժանտ էր, ականանետային հաշվարկի հրամանատար։

Հայկազը 2020-ի հուլիսին տավուշյան մարտերի ժամանակ եղել է ջոկատի հրամանատար, պարգևատրվել է «Մարտական հերթապահության համար» մեդալով։

Հայկազ Մկրտչյանին հոկտեմբերի 14-ին տեղափոխել են Արցախ, վիրավորում է ստացել հոկտեմբերի 29-ին, դեպի Կարմիր Շուկա տանող ճանապարհին, 12 օր պայքարել է կյանքի համար, մահացել է նոյեմբերի 9-ին։

Զորակոչվելու գիշերը գրառում էր կատարել Ֆեյսբուքում. «Պատրաստ եմ կյանքս զոհել հանուն հայրենիքի. Ես վահան եմ, ով պետք է պահպանի և պաշտպանի մարդկային թագավորությունը ու թուրն եմ մթության մեջ․․․ հետ չեմ գալու ու թագ չեմ կրելու իմ գլխին»։
44-օրյա պատերազմում հայրենիքի պաշտպանության համար նահատակված 20 տարեկան երիտասարդն իր գործով ու խոսքով էր ապացուցել, որ եթե Արցախը չլինի, Հայաստանի վրա են հարձակվելու:
Հայկազ Մկրտչյանը ծառայում էր Տավուշի մարզում, բայց երբ պատերազմը սկսվեց, շատ անհամբեր էր, ուզում էր գնալ Արցախ ու հասնել ընկերներին ու նրանց հետ պաշտպանել հայրենիքը:
Հայկազը հորը պատմել է, որ հենց սկզբից վիճակն անկառավարելի է եղել, երբ տեղափոխվել են Արցախ, հայտնվել են թշնամու հետևակին դեմ դիմաց, կարողացել են դուրս պրծնել շրջափակումից: Հետո, իհարկե, կարգավորվել է վիճակը, բայց անհասկանալի էր մնում, թե ինչու են նահանջի այդպիսի հրահանգներ տալիս:
Որդիս պատմում էր, ես նման խայտառակություն չեմ տեսել, նահանջի սխալ հրահանգներ են տալիս, ես տեսնում եմ, թե ինչպես է Արցախը ձեռքից գնում: Օդն անպաշտպան է:
Սեպտեմբերի 27-ին Տավուշի և ոչ մի զորամասում քնած զինվոր չկար, զինվորները դիրքեր էին գնացել: Որդին պատմել էր հորը. «Մենք սեպտեմբերի 25-ին Տավուշում տեղյակ էինք, որ պատերազմ է սկսվելու, և եղել է համապատասխան պատրաստականություն:
Սեպտեմբերի 25-ից պետք է պատրաստ լինեին նաև Արցախում, և ոչ թե 15-20 րոպեի ընթացքում թիրախ դառնային: Ջալալ Հարությունյանն է պատասխանատվություն կրելու:
Արցախում իմանալով, որ պատերազմ է սկսվելու, ոչինչ չեն արել: Կարող եմ ենթադրել, որ եղել է պայմանավորվածություն, եղել է ծրագրավորված պարտություն, այլ կերպ չեմ կարող դա բացատրել: Եթե Տավուշի զորամասում դիրքեր են գնացել, պատրաստվել են, իսկ Արցախում՝ ոչ, այլ կերպ չեմ կարող մեկնաբանել:
Տրամաբանական է մտածել, որ եղել է ծրագրավորված, դրա համար էլ պահանջում ենք, որ Ն.Փ.-ն պատիժ կրի, երբ ԱԺ-ում հատուկ նիստի ժամանակ հայտարարում է. «եկեք պայմանավորվենք, որ մենք երբեք մեզ, այլևս ինչ էլ լինի, եթե նույնիսկ բոլորին թվա, թե մենք պարտվել ենք վերջնական և անշրջելիորեն, մենք մեզ պարտված չենք ճանաչի», սա ի՞նչ էր նշանակում: Եթե մեղավոր է, թող կրի համապատասխան պատիժը, եթե ոչ, թող ապացուցի իր անմեղությունը:
Ես կարծում եմ, որ եղել է պայմանավորվածություն ամբողջ Արցախը հանձնելու, բայց ստացվեց այն, ինչ ստացվեց, մեր տղաների անձնազոհության գնով:
Կարծում եմ՝ Ալիևի պահանջն է եղել՝ ոչ միայն տարածքներ հանձնել, այլ նաև զոհեր տալ:
Ն.Փ.-ի մեկ այլ և հիմնական ինքնախոստովանություն էր, երբ ասաց՝ եթե ես կանգնեցնեի պատերազմը, ինձ կասեին՝ դավաճան, փաստորեն խոստովանում էր, որ կարող էր կանգնեցնել պատերազմը:
Եթե պատերազմը կանգնեցներ, մեր տղաները մեզ հետ կլինեին:
Աշխարհն էլ գիտեր, թե ինչքան հնարավորություն կար պատերազմը կանգնեցնելու, բայց Ն.Փ.-ն դրանք չի օգտագործել և գնացել է պայմանավորվածությունը կատարելու:
Իրենց անգործությունը վկայում է, որ իշխանությունն ուզուրպացված է, բռնազավթված:
Վերջին շրջանում ինքը թաքուն է գալիս Եռաբլուր, որպեսզի չլսի իր հասցեին տրվող անեծքները:
Ն.Փ.-ի կեցավայրի մոտ ընդդիմության երթի նպատակն էր՝ ստանալ այն հարցի պատասխանը, թե Արցախը Ադրբեջանի կազմում ուզո՞ւմ է, որ լինի, թե՞ ոչ:
Մի պահ անսովոր շարժ, հրմշտոց զգացի, հետո հնչեցին լուսարձակային կրակոցներ, և տեսա, որ կրակը թռչում է ոստիկանների շարքերի ուղղությամբ, մտածեցի՝ անփորձությունից է: Քիչ հետո տեսա՝ այս ու այն կողմ շշեր էին նետվում, սաղավարտներով ու վահաններով ոստիկանները քիչ-քիչ առաջ էին գալիս, զգացի, որ ինձ են մոտենում: Այդ պահին պատկերացրեցի, թե որդուս նման դիրքերն եմ պահում, Հայկազիս նման պահպանում եմ մարդկության խաղաղությունը, բայց ոչ մեկին վնաս չէի տվել, չէի վիրավորել, ոչինչ չէի արել, պարզապես նայեցի ոստիկանների աչքերին, ցույց տվեցի շապիկիս վրա որդուս նկարն ու ասացի. «Էս տղեն 100 թուրք է սպանել, դուք հիմա նրա հոր դեմ եք գալիս», մեկ էլ նկատեցի, որ ոստիկանների թիկունքից սևբերետավոր հսկա մեկը ինձ բռնեց թևերից ու նետեց դեպի սևբերետավորների խումբը:
Գլուխս իջեցրեցին ներքև ու սկսեցին հարվածել գլխիս, մարմնիս տարբեր հատվածներին: Ասացի՝ ի՞նչ եք անում, ու լսեցի մեկի ձայնը «Սուս մնա, թե չէ ձեռքերդ կջարդենք»:
Առանց Նիկոլի հրահանգի՝ այդ գործողությունները չէին կատարի:
Ես համարում եմ՝ հրամանը եղել է ի վերուստ:
Մեր երկրում արժեքների կոտորած է եղել, և դա եղել է ուղերձ, զգուշացում սերունդներին:
Գլոբալիստական քաղաքականություն է իրականացվում՝ չպիտի լինի ազգ, եկեղեցի, լեզու, պետություն:
Իմ պայքարը հանուն հայրենիքի է, եթե անգամ որդիս էլ զոհված չլիներ, միևնույն է, դուրս էի գալու պայքարի հանուն հայրենիքի, ես տեսնում եմ վտանգը, մենք արդեն Հայաստանի տարածքներն ենք կորցնում: