«Ա1+»-ը դատապարտում է լրագրողի նկատմամբ բռնությունը
«Ա1+» -ը դատապարտում է «Լոռի» ՀԸ գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանի նկատմամբ հարձակումը։ «Մարդ, որը ձեռք է բարձրացնում լրագրողի, առավելեւս՝ կնոջ նկատմամբ, հասարակության մեջ տեղ չի կարող ունենալ։ Նրան ոստիկանությունը պետք է մեկուսացնի»,- նշում է «Ա1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը։ Հիշեցնենք, որ մասնագիտական պարտականությունները կատարելիս՝ նրա վրա հարձակվել էին«Շինպլյուս» շինարարական կազմակերպության ղեկավար Տիգրան Նազարյանը։
«Ինքը և իր աշխատողները իր կարգադրությամբ ինձ գցեցին գետին, թևերս ոլորեցին ու խլեցին հեռախոսս»,-Ֆեյսբուքյան իր էջում գրել լրագրողը։

















































