Նաիրա Զոհրաբյանն ու Վարդեւան Գրիգորյանն օգնության են հասել վթարվածներին
Երեկ թիվ 1 երթուղին սպասարկող տրոլեյբուսը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին եւ մասամբ կողաշրջվել, որի հետեւանքով 15 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Մեր տեղեկություններով պատահաբար դեպքի վայրում են եղել ԲՀԿ խմբակցության անդամներ, ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Վարդեւան Գրիգորյանը, որոնք օգնություն են ցույց տվել տուժածներին եւ մասնակցել փրկարարական աշխատանքներին:
Top-News.am

















































