«Ռեալին» հետաքրքրել է Գաբրիել Ժեզուսը
Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալին» հետաքրքրել է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» եւ Բրազիլիայի հավաքականի 25-ամյա հարձակվող Գաբրիել Ժեզուսը։ 23-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի եւ 21-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի տրանսֆերները բաց թողնելուց հետո Արքայական ակումբը դիտարկում է Ժեզուսի տարբերակը, հաղորդում է Cadena Ser-ը։
Ավարտված մրցաշրջանում Ժեզուսը կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի հետ մասնակցել է 41 հանդիպման, խփել 13 գոլ, կատարել 12 գոլային փոխանցում։
Նրա պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ից «Մանչեսթեր Սիթիին» կմիանա Էրլինգ Հոլանդը, որի գալուց հետո քիչ հավանական է Ժեզուսի մշտական տեղը մեկնարկային կազմում։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը