Արտակարգ դեպք՝ Սպիտակ քաղաքում. Մայրն ու երկու երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
Լոռու մարզի Սպիտակ քաղաքում ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց են տեղափոխվել մայրն ու երկու մանկահասակ երեխաները: Ընտանիքի անդամները թունավորվել են հավի մսից: Նախ երեխաների ինքնազգացողությունն է վատացել, հետո՝ մոր: Սպիտակի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Սոֆիա Սերոբյանի խոսքով, երեխաները հիվանդանոց են ընդունվել ծայրահեղ ծանր վիճակում, իսկ մայրը համեմատաբար լավ է եղել:
Ընտանիքի անդամների վիճակը ներկայումս գնահատվում է միջին ծանրության: Ընտանիքի անդամները շարունակում են ստացիոնար բուժումը, նրանք, հավանաբար, դուրս կգրվեն երկուշաբթի:
Հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոնի Լոռու մասնաճյուղի համաճարակաբան Անահիտ Հակոբյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ կատարվել են նմուշառումներ, որոնք ուղարկվել են փորձաքննության:
Դեպքի առթիվ ոստիկանության Սպիտակի բաժնում նյութեր են նախապատրաստվում:


















































ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
Հաղթենք դիաբետը միասին
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
Այո՛, դա պարտություն կլինի, անկասկած
Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մ...
Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացել
Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն
ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ