Փայլանը կիսվել է Հայաստան այցի տպավորություններով
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Հայաստան այցի տպավորություններով կիսվել է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսի» հետ:
Փայլանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումների ընթացքում իրենք խոսել են հայ-թուրքական հարաբերություններից, ինչպես նաև՝ Թուրքիայի հայ համայնքի ներկայիս վիճակի մասին:
Նա հանդիպումների ընթացքում շեշտել է, որ անկախ սահմանների փակ լինելուց՝ Թուրքիայի և Հայաստանի միջև երկխոսությունն այլևս անհրաժեշտություն է, և Թուրքիայում կան բավականին լայն շրջանակներ, որոնք կաջակցեն դրան:
«Ինքս իմ կողմից կանեմ հնարավոր ամեն բան», - խոստացել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավորը:
Փայլանը նաև նշել է, որ փորձել է կոչ անել հայաստանյան գործընկերներին աջակցել Թուրքիայի ժողովրդավարացմանը, քանի որ միայն ժողովրդավար Թուրքիան է, որ կարող է բացել սահմանը Հայաստանի հետ, ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու ստեղծել պայմաններ, որոնցով հանգիստ կապրեն այդ երկրի բոլոր փոքրամասնությունները:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին