Էրդողանն աջակցել է Պուտինի թեկնածությանը. Газета-ն՝ Թուրքիա Պուտինի այցի արդյունքների մասին (լուսանկարներ)
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները մոտ երկու ժամ առանձնազրույց են ունեցել Անկարայում կառավարական նստավայրում, ինչից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատմել է, որ ռուս գործընկերոջը հրավիրել է մասնակցելու 2018 թվականին անցկացվելիք Տնտեսական համագործակցության համաժողովին, գրում է gazeta.ru-ն: Այդկերպ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փաստացիորեն հասկացրել է, որ չի կասկածում չորրորդ ժամկետի Վլադիմիր Պուտինի վերընտրման հարցում՝ չնայած նա առաջադրվելու վերաբերյալ իր որոշման մասին դեռ չի հայտարարել:
Էրդողանը ռուս գործընկերոջ հետ հանդիպման արդյունքներով հայտարարել է, որ Պուտինը կմասնակցի 2018 թվականին Ռուսաստանի և Թուրքիայի միջև տնտեսական համագործակցության խորհրդի նիստին: Այդ մարմինը զբաղվում է երկրների միջև ռազմավարական համագործակցության հարցերի քննարկմամբ: Հանդիպմանը մասնակցում են երկրների նախագահներն ու կառավարությունների ներկայացուցիչները։
Սովորաբար, խորհրդի նիստը տեղի է ունենում մայիսին: Հաշվի առնելով այն, որ Ռուսաստանի նախագահական ընտրությունները պետք է կայանան մարտից ոչ ուշ, դա կարող է նշանակել, որ Էրդողանը չի կասկածում, որ Պուտինը, առաջադրման դեպքում, 2018 թվականի մարտին կընտրվի նախագահ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Անկարայում տեղի ունեցած հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշել է, որ այս տարվա առաջին 7 ամսում երկու երկրներին հաջողվել է 30 տոկոս աճ գրանցել առևտրաշրջանառության ոլորտում։
ՌԴ առաջնորդը շեշտել է, որ Թուրքիան և Ռուսաստանն իրենց համատեղ ջանքերով մեծ հաջողություններ են գրանցել սիրիական հիմնախնդրի լուծման հարցում և ստեղծելով անվտանգության գոտիներ՝ հաջողությամբ լուծել են Սիրիայի տարածքում իրենց առջև դրված մի շարք խնդիրներ:
Պուտինն ու Էրդողանն Անկարայում քննարկել են նաև գյուղատնտեսությանը վերաբերող հարցեր, այդ թվում և թուրքական լոլիկների՝ Ռուսաստան մատակարարման հարցը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի և ՌԴ-ի հարաբերությունները սրվել էին թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո: Դրանից հետո Ռուսաստանը պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ արգելելով այդ երկրից մի շարք սննդամթերքների, թռչնամսի, մրգերի ներմուծումը, ինչպես նաև սահմանափակել էր ռուս զբոսաշրջիկների՝ Թուրքիայի հանգստավայրեր այցելելու հնարավորությունը։ Սակայն անցյալ տարվա ամռան սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողություն է խնդրել ռուսական իշխանություններից կատարվածի համար, ինչին հաջորդել են երկու երկրների հարաբերությունների վերականգնման աշխատանքները


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին