Մհեր Սեդրակյանը նոր պլաններ ունի. «մուտիլովկաներից» հեռու
«Չորրորդ իշխանություն» օրաթերթը գրում է.««ՉԻ» տեղեկություններով՝ նախկին ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը, Գերմանիայում նոր բիզնես է հիմնել։ Նա ժամանակի մեծ մասը անցկացնում է այնտեղ կամ շրջագայում Գերմանիայի հարեւան երկրներում։
Նշենք, որ ՀՀԿ-ականը նեղացած էր հարազատ կուսակցությունից իր հանդեպ ցուցաբերած անարդար վերաբերմունքի համար, բայց հիմա հարմարվել է իրավիճակին եւ որդու հետ հեռու է մնացել քաղաքական «մուտիլովկաներից»»:
Մանրամասները` «Չորրորդ իշխանություն» օրաթերթի այսօրվա համարում:

















































