Վիճաբանություն եւ ծեծկռտուք Երեւանում՝ մի քանի տասնյակ ուսանողների մասնակցությամբ
Երեւանի Ալեք Մանուկյան փողոցում՝ Մանկավարժական համալսարանի հարեւությամբ, քիչ առաջ մի քանի տասնյակ ուսանողների մասնակցությամբ վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի: Ականատեսները NEWS.am-ի թղթակցին պատմեցին, որ նաեւ կրակոցներ են հնչել:
Մինչ ոստիկանների՝ դեպքի վայր ժամանելը, ըստ ականատեսների, վիճաբանության մասնակիցները հեռացել են: Տեղեկություններ կան, որ միջադեպին մասնակցել են ֆիզկուլտինստիտուտի ուսանողները:
Ներկայում դեպքի վայրում իրավապահներ են աշխատում:

















































