Ադրբեջանում հետաքննություն են սկսել Արցախ այցելած 4 թուրք մտավորականի նկատմամբ
Ադրբեջանում հետաքննություն են սկսել Արցախ այցելած չորս թուրք մտավորականի նկատմամբ, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Թուրքիայի քաղաքացի հանդիսացող գրող Սայիթ Չեթինօղլուի, քաղաքական գործիչ Ուֆուք Ուրասի, լրագրողներ Ալի Բայրամօղլուի և Էրոլ Քաթըրջըօղլուի վերաբերյալ կալանավորման որոշում է կայացրել և նրանց ձերբակալությունն իրականացնելու համար դիմել Թուրքիայի համապատասխան մարմիններին:
Այս տարվա սեպտեմբերի 22-ին Հայաստանի տարածքով Արցախ այցելած թուրք մտավորականները մեղադրվում են «Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի կերպով հատելու համար»: Նրանց հանդեպ հայտարարվել է միջազգային հետախուզում:
Թուրքիայի «Ազգային շարժում» կուսակցության պատգամավորներից Աթիլլա Քայան շտապել է դատապարտել թուրք մտավորականների այցն Արցախ և անվանել նրանց «ծպտյալ հայեր»: Ըստ Քայայի՝ նրանք դավաճանել են Թուրքիան՝ Արցախում անելով հայամետ հայատարարություններ, որոնք աջակցում են «Ադրբեջանի 20 տոկոսն օկուպացրած Հայաստանին», գրում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին