2020 թվականին Սեւանա լիճ բաց կթողնվի 250 մլն խ/մ ջուր
Վերանորոգման աշխատանքների շնորհիվ 2020 թվականին Սեւանա լիճ բաց կթողնվի 250 մլն խ/մ ջուր։ Այս մասին սեպտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը։
Նա հիշեցրել է, որ 2017–ին Արփա–Սեւան թունելի շինարարության նոր ծրագիր է մեկնարկել։ «Ներդրումային բյուջեն կկազմի մոտ 5 մլրդ դրամ։ 2020 թվականին կավարտվեն Արփա–Սեւան թունելի շինարարական աշխատանքները։ Դրանից հետո հնարավոր կլինի ամեն տարի լճում 250 մլն խ/մ ջուր ապահովել։ Այս պահին մենք ապահովում ենք 100 մլն խ/մ»,– ասել է Հարությունյանը։

















































