Ալավերդիում նորից թեժ ընտրություններ են սպասվում. ո՞ւմ վրա կկանգնի ՀՀԿ-ի ընտրությունը
Armtimes.com-ը գրում է. Նոյեմբերի 5-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում համայնքների խոշորացման ընտրություններ են, որի ժամանակ նաեւ քաղաքապետ են ընտրելու: Ալավերդին հերթական անգամ, կարծես թե, թեժ ընտրություն է խոստանում: Չնայած քաղաքապետի թեկնածուների առաջադրումը դեռեւս սկսված չէ, սակայն արդեն իսկ շրջանառվում է երկու հավանական թեկնածուի անուն: Խոսքը վերաբերում է գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Կարեն Փարեմուզյանին եւ «Էյ Սի ՓԻ» ընկերության տնօրեն, «Վալեքս» ընկերությունների խմբի ղեկավար Վալերի Մեջլումյանի եղբոր աղջկան՝ Լուսինե Մեջլումյանին:
Լուսինե Մեջլումյանին հանրապետական կուսակցությունը պատգամավորության թեկնածու էր առաջադրել վերջին ԱԺ ընտրություններում՝ ռեյտինգային ընտրակարգով: Մեջլումյանը, սակայն, պատգամավոր այդպես էլ չդարձավ: Եւ հիմա իշխող հանրապետականը, Ալավերդիում շրջանառվող լուրերի համաձայն, այս կերպ իր շնորհակալությունն է հայտնում Մեջլումյանին՝ ընտրություններում Թումանյանի թեւը ամուր պահելու, իրականացված ֆինանսական մեծ ծախսերը փոխհատուցելու եւ ՀՀԿ-ին բոլոր հնարավոր եղանակներով ձայներ ապահովելու համար: Լուսինե Մեջլումյանը կուսակցությանը բերել էր 4722 ձայն:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

















































