2018 թվականին սահմանամերձ բնակավայրերը նորից էլեկտրականության եւ գազի սուբսիդավորում կստանան
2018 թվականին Հայաստանի սահմանամերձ բնակավայրերը նորից էլեկտրականության եւ գազի սուբսիդավորում կստանան։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է սեպտեմբերի 28-ին կառավարության նիստում։
Հայաստանում կա Ադրբեջանին սահմանամերձ 37 գյուղ, որտեղ ապրում է 56 հազար մարդ։
Փոխհատուցման են ենթակա գազի վարձի 50 տոկոսը՝ ամսական մինչեւ 360 խ/մ եւ էլեկտրաէներգիայի վարձի 50 տոկոսը՝ տարեկան մինչեւ 1440 կՎտ/ժ։ Չգազիֆիկացված գյուղերում հավելյալ կիլովատներ կիփոխհատուցեն՝ 180 խ/մ գազին համապատասխան։
Պետական աջակցությունը նախատեսում է նաեւ ոռոգման ջրի վարձի 50 տոկոս փոխհատուցում։ Բացի այդ, ամբողջովին կփոխհատուցվի նաեւ այն տարածքների հողահարկն ու գույքահարկը, որոնք անմիջականորեն հակառակորդի թիրախի եւ կրակահերթի տակ են։
Նշված միջոցառումների համար 928.8 մլն դրամ կհատկացվի։

















































