Ինչպե՞ս է կրակում Սմերչը. Հայաստանում առաջին անգամ փորձարկվել է նոր զինատեսակը (տեսանյութ)
Armtimes.com -ը գրում է Օրերս գրել էինք, որ ՀՀ զինված ուժերն անցկացրել է զորավարժություններ «Սմերչ» համակարգերի մարտական կրակով: ՊՆ-ի «Զինուժ» հաղորդման յութուբյան էջում արդեն հասանելի է տեսանյութ, որտեղ երեւում է «Սմերչ»-ի կիրառման դրվագը:
«Սմերչ»-ը համազարկային կրակի ռեակտիվ համակարգ է, որը նախատեսված է հակառակորդի կենդանի ուժի, տեխնիկայի, կայանած ինքնաթիռների եւ ուղղաթիռների, հրամանատարական կետերի, կապի հանգույցների եւ նմանատիպ այլ թիրախների խոցման համար։
Համակարգը կարող է արձակել կասետային, բեկորա-ֆուգասային եւ տերմոբարիկ մարտական մասով օժտված ռեակտիվ արկեր։ Հայաստանը «Սմերչ» համակարգերը ձեռք է բերել Ռուսաստանից: Դրանք ցուցադրվել են ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսի ընթացքում:


















































ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
Հաղթենք դիաբետը միասին
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
Այո՛, դա պարտություն կլինի, անկասկած
Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մ...
Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացել
Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն
ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ