Կրակոցներ «Հին թոնրատուն» արագ սննդի կետի մոտ
Երեւանում սեպտեմբերի 26-ին երեկոյան «Հին թոնրատուն» արագ սննդի կետի մոտ հնչել են կրակոցներ:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ ոստիկանության ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, սեպտեմբերի 27-ին խուլիգանություն կատարելու կասկածանքով արագ սննդի կետից բերման են ենթարկել Հ.Ա.-ին: Վերջինս խոստովանական բացատրություն է տվել, որ սեպտեմբերի 26-ին երեկոյան նշված սննդի կետի հետնամասում իրեն պատկանող գազային ատրճանակից արձակել է 3 կրակոց: Կատարվում է հետաքննություն:
Ըստ տեղեկությունների, Հ.Ա.-ն նշված սննդի կետի տնօրենն է:

















































