Էրդողանն անվտանգության հարցով արտակարգ ժողով է հրավիրել նախագահական պալատում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին երեկոյան Անկարայում գտնվող նախագահական պալատում դռնփակ հանդիպում է ունեցել երկրի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլիի, արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի, ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի և Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարի հետ: Այս մասին հայտնում է թուրքական haberler.com կայքը:
Անվտանգության հարցով արտակարգ ժողովի ժամանակ գլխավորապես քննարկվել են թուրք-իրաքյան սահմանին ընթացող զորավարժություններն ու Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեից հետո ստեղծված իրավիճակը:
Հայտնի է, որ հանդիպումը տևել է շուրջ 2.5 ժամ:
Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ Իրաքյան Քուրդիստանում անկախության հարցով հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 93.29 տոկոսն «այո» է ասել անկախացմանը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երբ իրենք սկսեն կիրառել նախատեսված պատժամիջոցներն Իրաքյան Քուրդիստանի դեմ՝ սովի կմատնեն ամբողջ ժողովրդին, և այդ դեպքում քրդերին չի օգնի անգամ Իսրայելը:
«Նրանք անգամ ուտելու բան չեն գտնելու այդ ժամանակ: Տեսնենք՝ Իսրայելն ինչպե՞ս, ի՞նչ ճանապարհով է նրանց ինչ-որ բան ուղարկելու», - ասել էր Էրդողանը:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Դեսպան Հովհաննիսյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը ատելության խոսքի դեմ պայքարին