Իրանը Հայաստանի հետ սահմանին երկու էլեկտրակայան կկառուցի
Իրանը Հայաստանի հետ սահմանին երկու էլեկտրակայան կկառուցի: Այս մասին հայտարարել է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ալիռեզա Դաեմին, հաղորդում է IRNA-ն:
Նրա խոսքով՝ Իրանը սահմանամերձ Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայան եւ արեւային էլեկտրակայան կկառուցի:
«Հայաստանի եւ Իրանի սահմանին իրանական ընկերությունները նաեւ 50 մվտ հզորությամբ արեւային էլեկտրակայան են կառուցում», - ասել է Դաեմին:.
Նա հավելել է, որ այժմ աշխատանքներ են ընթանում Իրան-Հայաստան 400 կվ հզորությամբ նոր էլեկտրափոխանցման գծի ուղղությամբ:
Դաեմին նաեւ նշել է, որ միջկառավարական հանձնաժողովը երկու երկրների միջեւ տնտեսական կապերի ամրապնդման եւ խորացման հարցում կարեւոր դեր է խաղում: «Մեր քաղաքականությունն է ամրապնդել կապերը հարեւան Հայաստանի հետ», - ընդգծել է Դեմին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին