Հայաստանում Ռուսաստանին բարեկամ է համարում մոտ 78 տոկոսը, թշնամի՝ մոտ 4 տոկոսը
Այս տարվա մայիսին անցկացված հարցման արդյունքներով Ռուսաստանին բարեկամ երկիր է համարել հարցվածների 76,9 տոկոսը եւ թշնամի՝ 3,9 տոկոսը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, «Դեպի Հյուսի՞ս, թե՞ Արեւմուտք դիրքորոշումներ» հասարակական կարծիքի ուսումնասիրության արդյունքները ներկայացնելիս նշել է «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ-ի (APR Group) նախագահ Ռուբեն Սարգսյանը:
Նրա խոսքով, 2016 թվականին Ռուսաստանին բարեկամ երկիր է համարել հարցվածների 61 տոկոսը եւ թշնամի՝ 11,3 տոկոսը:
Ռուբեն Սարգսյանը հատկանշական համարեց, որ Ռուսաստանին ոչ բարեկամ կամ թշնամական պետություն համարողների 46,8 տոկոսը կողմնակից է ԵՄ-ին, եւ միայն 14 տոկոսը՝ ԵՏՄ-ին: Իսկ ահա Ռուսաստանին բարեկամ համարողների 31,6 տոկոսը կողմնակից է ԵՄ-ին, եւ 36,1 տոկոսը՝ ԵՏՄ-ին:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
Հաղթենք դիաբետը միասին
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
Այո՛, դա պարտություն կլինի, անկասկած
Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մ...
Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացել
Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն
ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ