Բռնություն է կիրառել հարեւանուհու նկատմամբ դարպասը տեղադրելու համար
Դարպաս տեղադրելու համար հարեւանուհու նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Ռոլանդը տուգանվեց 30 հազար դրամով:
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել Ռոլանդին Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով եւ տուգանել 30 հազար դրամով:
Ըստ մեղադրանքի՝ Ռոլանդը հարեւահուհի Վերայի հետ միմանց առանձնատների միջեւ դարպաս տեղադրելու եւ այն որպես երթեւեկ օգտագործելու հարցի շուրջ ունեցել է լարված հարաբերություններ: Հունիսի 21-ին առավոտյան Ռոլանդը փորձել է դարպասի շրջակայքում չափումներ կատարել եւ վիճաբանություն է սկսել հարեւանուհու հետ: Վիճաբանության ընթացքում Վերան նախատել է Ռոլանդին, ինչից հետո վերջինս դարպասի դուռը մի քանի անգամ հրել է Վերայի վրա: Վերան ստացել է թեթեւ մարմնական վնասվածքներ:

















































