Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Մամուլ

Յուրի Խաչատուրովի հետ կապվող կոռուպցիոն սկանդալի հետքերով

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազությունը ուսումնասիրության առարկա է դարձրել ՀՀ պաշտպանության նախարարության ներկա և նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց վերաբերյալ մամուլում հրապարկված տեղեկությունները: Այս մասին armtimes.com-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրին գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հասցեագրված մեր հարցմամբ խնդրել էինք տեղեկություններ տրամարդրել, թե արդյոք դատախազության կողմից ուսումնասիրվել է «mamul.am» կայքում հրապարկված թվով երեք հրապարակում: Դրանցից մեկը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, ներկայումս ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի կողմից ենթադրյալ հովանավորչության մասին էր, մյուսը՝ ՀՀ ՊՆ թիկունքի վարչության պետ Նորայր Յոլչյանի կողմից 3.5 մլն դոլարով ձեռք բերած բնակարանի եւ 600 հազար ԱՄՆ դոլարով գնած վերելակի մասին: Երրորդ հրապարակումը կրկին վերաբերվել է Յուրի Խաչատուրովին:
Առանձին-առանձին անդրադառնանք այդ հրապարակումներին և դրանց վերաբերյալ դատախազության հայտնած տեղեկատվությանը: «ՀՀ ՊՆ թիկունքի վարչության պետը 3.5 միլիոն ԱՄՆ դոլարով բնակարան է գնել եւ 60.000 դոլար էլ վճարել է իր տան վերելակի համար» վերնագրով հոդվածում նշված է, որ ՊՆ թիկունքի վարչության պետ Նորայր Յոլչյանն է վերահսկում ՊՆ-ի մատակարարների ստվերային հոսքերը, թերի մատակարարումները եւ ապահովում է ներքեւից վերև հափշտակված գումարները տեղափոխող «վերելակի» անխափան աշխատանքը։ Հրապարակման համաձայն, Յոլչյանը Երեւան քաղաքի Հյուսիսային պողոտայում 750 քառակուսի մետր մակերեսով բնակարան է գնել, որից հետո տեղեկանալով, որ վերելակն իր բնակարան չի հասնում, 600 հազար ԱՄՆ դոլարով էլ վերելակ է գնել: Գլխավոր դատախազությունում ուսումնասիրել են այս հրապարակումը և պարզել են, որ այն ինքնին չի պարունակում ինչպես ՀՀ պաշտպանության նախարարության թիկունքի պետ-վարչության պետ Նորայր Յոլչյանի կողմից առերևույթ հանցավոր գործունեության մասին վկայող տվյալներ, այնպես էլ հանցագործության մասին հաղորդման հատկանիշներ: «Ուստի հրապարակմանը քրեական դատավարության կարգով ընթացք տալու բավարար հիմքեր առկա չեն»,- ասված է դատախազության պատասխանում:
Մյուս հրապարակումը, որը վերնագրված է՝ «ՊՆ-ից 810 միլիոն ՀՀ դրամի հափշտակությո՞ւն է կատարվել», վերաբերվում է ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարած մրցույթներից մեկին, որի հետ ենթադրյալ կապ է ունեցել ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը:
Հրապարակումը կառուցված է հարուցված մի քրեական գործի շրջանակներում վկայի ցուցմունքի վրա: Ըստ այդմ, ամեն տարի ՊՆ-ում հայտարարվում է թելերի մատակարարման մրցույթ և սահմանվում է թելերի տեխնիկական բնութագիրը՝ 100% բամբակ։ Տասը տարուց ավելի այդ մրցույթում հաղթում է նույն ՍՊԸ-ն, և մեկ տարվա կտրվածքով ՊՆ մատակարարվում է 90.000.000 ՀՀ դրամի 100% բամբակյա թել։ Հրապարակման համաձայն, 100 տոկոս բամբակյա թել չի կարող լինել, և դա նշվել է նրա համար, որ այլ ընկերությունները չկարողանան մասնակցել մրցույթին: Իրականում մատակարարվել է 100 տոկոս պոլիեստեր, և իբր ՊՆ-ին պատճառվել է 810 միլիոն դրամի վնաս 10 տարվա ընթացքում: Գլխավոր դատախազությունում այս հրապարակումը ևս ուսումնասիրվել է:
«Հոդվածում առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տեղեկությունների կապակցությամբ հայտնում ենք, որ հրապարակմամբ նշված դեպքի առնչությամբ դեռևս 2014թ․մարտի 1-ին ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի դատախազի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (Անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ,- խմբ. հեղ.) նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի վարույթը 2015թ․ դեկտեմբերի 26-ին կայացված որոշմամբ, հանցակազմի բացակայության հիմքով, կարճվել է»,- ասված է դատախազության պատասխանում:
Երրորդ հրապարակումը այս պահին էլ գտնվում է քրեադատավարական փուլում: Այս հրապարակումը վերաբերվում է բանակին մատակարարվող ներքնակներին (դոշակ): Ըստ անանուն աղբյուրի, բանակին ամեն տարի 15 հազար հատ ներքնակ է մատակարարվում, սակայն նոր ներքնակի փոխարեն ՊՆ-ին մատակարարվում են հին ներքնակները: Այսպես. հին ներքնակները դուրս են գրվում եւ համաձայն կարգի՝ պետք է ոչնչացվեն, սակայն ուղարկվում է մատակարարին, որն էլ փոխում է ներքնակների վրայի կտորները, եւ նույն ներքնակը փոխված կտորով մատակարարվում է ՊՆ-ին: Այս դրվագով էլ ՊՆ-ին, ըստ հրապարակման, պատճառվում է 2 միլիարդ դրամի վնաս, իսկ գործարքի թիկունքում կանգնած է Յուրի Խաչատուրովը: ««Երկու միլիարդ դրամի հափշտակություն և նորից ՊՆ-ում» հոդվածում նկարագրված հանգամանքները ներկայումս, անկախ վկայակոչվող հրապարակումից, քննության առարկա են դեռևս 30.08.2017թ. ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակում»,- ասված է գլխավոր դատախազության պատասխանում: Ստացվում է, որ Յուրի Խաչատուրովի անվան հետ կապվող այդ հրապարակման մեջ տեղ գտած հանգամանքները քննության առարկա են դարձել օգոստոսի 30-ին հարուցված քրեական գործի շրջանակներում, եւ այժմ էլ նախաքննություն է ընթանում»:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: