ԱԻՆ «Տեղեկատվական ապահովման և ազդարարման կենտրոն»-ը լուծարվում է
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Տեղեկատվական ապահովման և ազդարարման կենտրոն» ՓԲԸ-ն կառավարության որոշմամբ կլուծարվի: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության սեպտեմբերի 28-ի նիստի օրակարգում: Կենտրոնի հիմնական գործառույթներն են՝ արտակարգ իրավիճակների, պատահարների կամ դրանց ծագման սպառնալիքի վերաբերյալ տեղեկությունների հավաքումը,ամփոփումը, վերլուծությունը, համապատասխան մարմիններին և բնակչությանն ազդարարումն ու իրազեկումը, քաղաքացիներից, կազմակերպություններից, պետական և ոչ պետական ծառայություններից պատահարների, կամ դրանց ծագման սպառնալիքի վերաբերյալ տեղեկությունների հավաքումը, ամփոփումը և հաղորդումն ըստ նախատեսվածության, քաղաքացիներից ստացված ահազանգերի դեպքում քարտեզագրական համակարգերի վրա դեպքի վայրի դուրս բերման և փրկարար ուժերի ժամանակին տեղեկացման ապահովում և այլն:

















































