3 անձ մտել է խանութ, հայհոյել խանութի տիրոջը, նրա վրա գարեջուր լցրել ու հեռացել
Սեպտեմբերի 25-ին, ժամը 23. 50-ին քաղաքացին ոստիկանություն հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը երեք անծանոթ անձինք մտել են իրեն պատկանող խանութ, վիրավորել իրեն, հայհոյել, և նրանցից մեկն իր վրա շշով գարեջուր լցնել, ինչից հետո հեռացել են։
Այս մասին Tert.am-ին հայտնեցին Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ոստիկանության ծառայողները պարզել են այդ անձանց ինքնությունը, կան բերման ենթարկվածներ, հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն:
Tert.am-ի տեղեկություններով՝ բերման ենթարկվածների թվում է «Արփա լիճ» ազգային պարկի արևմտյան տեղամասի պետ Վահե Հախոյանը:

















































