«Ռեալի» ֆանատները սուլել են Բեյլին, Անչելոտին կարեւորել է երկրպագուների դերը
Մադրիդի «Ռեալի» ֆանատները տնային հանդիպման ժամանակ սուլել են ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլին, որը փոխարինման էր դուրս եկել «Խետաֆեի» դեմ Իսպանիայի առաջնության 31-րդ տուրի մրցախաղի (2։0) վերջնամասում։ Արայական թիմի իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին չի դատապարտել երեւույթը։ Բեյլը ամռանը կհեռանա «Ռեալից»։
«Բեյլի հասցեին հնչեցին սուլոցներ, բայց նա լուրջ պրոֆեսիոնալ է։ Եթե նա լավ մարզավիճակում է, կարող է խաղալ։ Երկրպագուները շատ կարեւոր են։ Մենք դա տեսանք ՊՍԺ-ի դեմ պատասխան խաղում։
Մենք հիմա մոտ ենք տիտղոսին, բայց դեռ երկու արտագնա հանդիպում ունենք «Սեւիլիայի» եւ «Օսասունայի» հետ»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է Marca-ն։
31 խաղից հետո «Ռեալը» 72 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում ընթացող «Սեւիլիան» հետ է 12 միավոր։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը