Disney-ն իր նոր նախագծում առաջին անգամ հավանություն է տվել տրանսգենդեր դերասանուհուն
Բրիտանացի դերասանուհի Թալիսա Գարսիան դեր է ստանձնել Disney+ սթրիմինգային ծառայության նախագծում, որը կոչվում է «Վիլլոու»։ Այս մասին հայտնում է Deadline-ը։
Նշվում է, որ Գարսիան դարձել է Disney+-ում հաստատված առաջին տրանսգենդեր արտիստը։ Սերիալը կլինի 1988 թվականի համանուն ֆանտաստիկ ֆիլմի սփին-օֆֆը: Սյուժեի կենտրոնում արքայադուստրն է, որը գնում է փրկելու իր երկվորյակ եղբորը։
«Նկարահանումների ժամանակ Գարսիայի շատ գործընկերներ աջակցել են նրան»,- ասել են նախագծի հեղինակները։ Դերասանուհին խաղալու է թագուհու էպիզոդիկ դերը։
Այս պահին նոր շոուի թողարկման ստույգ ամսաթիվը հայտնի չէ։ Դրվագների քանակի մասին տեղեկությունները նույնպես բացակայում են։ Գարսիան առավել հայտնի է «Բատիստ» քրեական թրիլլերով:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը