«Այաքսի» ֆուտբոլիստը կարիերան կշարունակի «Բավարիայում»
Ամստերդամի «Այաքսի» մարոկկացի պաշտպան Նուսայր Մազրաուին կարիերան կշարունակի Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայում»։
Հունիսին կավարտվի նրա պայմանագիրը հոլնդական ակումբի հետ եւ 24-ամյա ֆուտբոլիստն անվճար կմիանա «Բավարիային», որի հետ կկնքի 4 տարվա պայմանագիր, հաղորդում է twitter.com/NicoSchira-ն։ Մազրաուին կստանա տարեկան 4 միլիոն եվրո աշխատավարձ։
Մարոկկոյի հավաքականի ֆուտբոլիստը 2018 թվականից է հանդես գալիս «Այաքսի» գլխավոր թիմում։ Նիդեռլանդների ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 23 հանդիպման, խփել 5 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը