Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Խուլիան Ալվարեսը մտածում է հրապարակային հայտարարությամբ հանդես գալու մասին Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ «Օնիրա քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել Պայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրում Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը Ինչպե՞ս տարբերել դեմենցիան տարիքային բնականոն փոփոխություններից Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել Նրա նման ֆուտբոլիստ այլևս չի լինի Թուրքական բեռնատար նավ է խոցվել ռուսական անօդաչու թռչող սարքից Շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ

Խուլիան Ալվարեսը մտածում է հրապարակային հայտարարությամբ հանդես գալու մասինԿառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու էՌեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ«Օնիրա քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվելՊայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրումԱկնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցըԻնչպե՞ս տարբերել դեմենցիան տարիքային բնականոն փոփոխություններիցԻրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվելՆրա նման ֆուտբոլիստ այլևս չի լինիԹուրքական բեռնատար նավ է խոցվել ռուսական անօդաչու թռչող սարքիցՇուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտԶավեն Անդրիասյանը` 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձըԳյումրու չվերթի ուղևորները Մախաչկալայից Մոսկվա կթռչեն պահեստային ինքնաթիռովՀունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . ՊապոյանՃանաչված արտիստներ, արտասահմանյան դիջեյներ․ Վարդավառը Երևանում նշվելու է մեծ շուքովԱՄՆ նախագահին սխալ են հասկացել, ասել է Սիրիայի առաջնորդըԼաուրա Ֆառե Ռոսադան ելույթ կունենա «Դաշնամուրային համերգաշար» նախագծի շրջանակում«Հայաստան» դաշինքը դիմում կներկայացնի ՍԴ՝ դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցության հարցովԵրևանն ու Գյումրին կհյուրընկալեն կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնըԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են բարձր մակարդակի կոմիտե ստեղծել միջնորդության գործընթացի քաղաքական վերահսկողության համարԻրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմումՍիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործովՎազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիրԻսրայելը չի պատրաստվում դուրս գալ Լիբանանի «անվտանգության գոտուց»․ Իսրայելի արտգործնախարար«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը ներկայացրել է ժյուրիի ամբողջական կազմըԿաբո Վերդեն շարունակում է անակնկալներ մատուցելԱյնպես ստացվեց, և ի սկզբանե հասկանալի էր, որ այդպես էլ լինելու էՀայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիրԻսրայելը չի հեռանա Լիբանանի հարավիցՓամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինըԻնչո՞ւ են մեծահարուստները լքում Բրիտանիան ու ՖրանսիանԱրգենտինայում բացվել է Լիոնել Մեսսիի 26-մետրանոց արձանը. այն ամենաբարձրն է աշխարհումՀայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունումՄերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԳյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանումԻսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան ԱրաբիայինԻրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս ԱնջելեսինՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՍթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիրԿատարի և Պակիստանի շնորհիվ Իրանը կարողացավ լուծել մի քանի խնդիր. ԱրաղչիՍԴ դատավորներ Արտակ Զեյնալյանը և Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանըGen Z-ներն ավելի շատ են վաստակում նախորդ սերունդներից․ Վերլուծական կենտրոնի հետազոտությունըՍթարմերը հրաժարական է տվելԱդրբեջանական նավթը թափվել է Կասպից ծով, լողափի մոտ վառելիքի հետք է հայտնաբերվելԱշոտը վերջերս էր վիրահատվել, փորձել է փրկել ընկերոջը՝ ինքն է խեղդվել. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքիցԻրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Աշխարհ

Ադրբեջանը փորձում է օգտվել Ուկրաինայի իրադարձություններում Ռուսաստանի զբաղվածությունից․ Ռուս քաղաքական գործիչ

Ադրբեջանը փորձում է օգտվել Ուկրաինայի իրադարձություններում Ռուսաստանի զբաղվածությունից։ Այս մասին «ЛДПР ТВ»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության Գերագույն խորհրդի պատգամավոր Ալեքսանդր Շերինը։

«Սա, այսպես կոչված, գործընկերների «նորմալ» պահվածք է, որոնք որոշ ժամանակ հարմար պահի են սպասում, եւ երբ ռուսական բանակը մասնակցում է նման լայնածավալ միջոցառումների, փորձում են օգտագործել իրենց հնարավորությունը՝ ինչ-որ կերպ իրենց մասին միջազգային ասպարեզում հիշեցնելու համար, փորձում են Ռուսաստանին շանտաժի ենթարկել նրանով, որ հիմա մեր հիմնական միջոցներն ու ուժերը զբաղված են»,-ասել է նա։

«Բայց նրանք մոլորության մեջ են այն առումով, որ Ռուսաստանն այսօր ամբողջովին զբաղված է՝ իր զինված ուժերով եւ ռեսուրսներով։ Իսկ Ռուսաստանի Դաշնությունն ունի բավարար ուժեր եւ միջոցներ, որպեսզի համարժեք արձագանքի բոլոր մարտահրավերներին եւ սպառնալիքներին, որոնք կարող են նկատվել սահմանամերձ տարբեր շրջաններում…

Խորհրդային Միության փլուզումից հետո յուրաքանչյուր հանրապետություն ընտրեց իր ուղին։ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, Ադրբեջանը չմտավ ՀԱՊԿ, ավելին՝ համապատասխան երկկողմ համաձայնագրեր կնքեց ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ։ Հիշեցնեմ, որ Թուրքիան մի պետություն է, որը մեր ինքնաթիռները խոցելու որոշումներ է կայացնում։ Թուրքիան երբեք չի եղել, չի հանդիասնում եւ չի լինի բարեկամ պետություն։ Ըստ այդմ, ցանկացած պետություն, որը ռազմական դաշինքի մեջ է Թուրքիայի հետ, նույնպես չի կարող մեզ բարեկամ լինել։ Վաղ թե ուշ դա տեղի կունենա։ Իսկ երբ շահերի բախում է տեղի ունենում, ապա, համապատասխանաբար, Ադրբեջանն այսօր պարզ եւ հստակ հասկացնում է, որ չի պատրաստվում հաշվի առնել ռուս խաղաղապահների ներկայությունը Ղարաբաղի ժողովրդական հանրապետության տարածքում։ Մենք ստնում ենք Խորհրդային Միության ազգային քաղաքականության հետեւանքները։ Եվ իր հերթին, Ռուսաստանի Դաշնությունը պետք է ի սկզբանե արմատախիլ անի այս բոլոր հարցերը... Դեռեւս այն ժամանակ, երբ Թուրքիան հանդես եկավ Ադրբեջանի կողմից, Ռուսաստանը, հավանաբար, պետք է ավելի վճռական հանդես գար Հայաստանի կողմից: Այդ դեպքում գուցե այսօր շատ հարցեր չծագեին։

Եթե այսօր ինչ-որ մեկը փորձում է ինքն իր մասին հիշեցնել եւ դրսեւորել իրեն, դա ժամանակավոր երեւույթ է, մինչեւ որոշակի պահ... Ուկրաինան նույնպես փորձեց դրսեւորել իրեն, բայց հիմա մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում։ Մենք բոլորին կհանգստացնենք, միշտ կարգուկանոն կհաստատենք»,- եզրափակեց քաղաքական գործիչը։

Regions.ru պորտալի համար իր մեկնաբանության մեջ Շերինը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման վերաբերյալ մտավախությունները անհիմն չեն։ «Իսկապես, մենք տեսնում ենք ադրբեջանական կողմի փորձերը օգտվելու այն հանգամանքից, որ մեր հայացքները, մեր զինված ուժերը, մեր արտաքին քաղաքական բոլոր կառույցները Ուկրաինայի իրադարձությունների կողմն են ուղղված։

Բայց այս իրավիճակում, իմ կարծիքով, Հայաստանն իրավունք ունի, որպես ՀԱՊԿ անդամ, դիմել Ռուսաստանի Դաշնությանը։ Ես չեմ ուզում որեւէ մեկին խորհուրդներ տալ, բայց կարող եմ ենթադրել, որ եթե Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ համապատասխան հարաբերություններ կան, եւ Թուրքիան ռազմատեխնիկական օգնություն է ցույց տալիս Ադրբեջանին, ապա ՀԱՊԿ անդամ Ռուսաստանն էլ իրավունքներ, լիազորություններ ունի Հայաստանի հետ կապված։ Եվ եթե իրավիճակը մտնի նման տագնապալի հարթություն, ապա հավանաբար հայերը հնարավորություն ու իրավունք ունեն պաշտոնապես դիմել Ռուսաստանին՝ ռազմատեխնիկական աջակցության համար, ինչը նախկինում չեն արել։ Նկատի ունեմ հետեւյալ սխեման՝ հայկական բանակ եւ ռուսական սպառազինություն։

Եթե ադրբեջանական կողմը, հնարավոր է, որոշակի թուլություն է տեսել Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններում, ապա սա շատ խաբուսիկ տպավորություն է։ Առավել եւս, այստեղ իրավիճակները շատ տարբեր են։ Մի դեպքում խոսքն այն մասին է, որ Ռուսաստանը Ուկրաինայի բնակչությանը վերաբերվում է որպես սեփական քաղաքացիների, եւ փորձում է նվազագույնի հասցնել խաղաղ բնակչության կորուստները։ Իսկ եթե խոսենք հայկական բանակի գործողությունների մասին ռուսական զենքի օգնությամբ, ապա կարծում եմ, որ հայկական բանակն ունի իր սկզբունքներն ու մարտավարությունը։ Ասենք միայն, որ Հայաստանը պարզապես դեռ չի խնդրել ու Ռուսաստանից չի ստացել այդ ռազմատեխնիկական օգնությունը, որը կարող է արմատապես փոխել իրադարձությունների ընթացքը»,- նշել է նա։