Բաքվում ընդդիմությունը հանրահավաք է կազմակերպել
Բաքվում ընդդիմությունը հանրահավաք է կազմակերպել: Հանրահավաքի կազմակերպիչը Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցությունն է ՝ ընդդիմադիր բլոգեր Ալի Քերիմլի գլխավորությամբ:
Բողոքի շարժման հիմնական կարգախոսն է«Նավթից մի մաս՝ յուրաքանչյուր քաղաքացուն»:
Հանրահավաքի նախօրեին ոստիկանությունը կալանավորել էր վեց ակտիվիստի:
Կալանավորվածների թվում են Ադրբեջանի ժողովրդական ճակատի անդամնե Իլհամ Հուսեյնը, Մահարամ Ռզան, Բահրուզ Հասանլին, Էմիլ Սալիմովը, Սագիֆ Գուրբանովը, Ագիլ Մահարամովը: Կալանավորվել է նաեւ Մուսուլմանական միություն շարժման անդամ Ահսան Նուրուզադեն:
«Թուրան» գործակալությունը հայտնում է, որ ակտիվիստների ձերբակալման պատճառները չեն հաղորդվում, սակայն դա հավանաբար կապված է ընդդիմության հանրահավաքի անցկացման հետ: Ինչ վերաբերում է Ահսան Նուրուզադեին, նա անհետացել էր սեպտեմբերի 19-ին եւ միայն նախօրեին է հայտնի դարձել, որ նա 10 օրվա վարչական կալանքի է ենթարկվել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին