Ադրբեջանցի գործարարին պատկանող օդանավը վթարի է ենթարկվել Ստամբուլի օդանավակայանում
Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում նախօրեին վթարի ենթարկված Cessna Citation 650 օդանավը պատկանում էր ադրբեջանցի գործարարի, հայտնում է haqqin.az-ը՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները։
Ըստ առկա տեղեկությունների՝ օդանավակայանից դուրս եկած օդանավում շուտով սկսվել են տեխնիկական խնդիրներ ու անձնակազմը որոշել է շտապ հետ վերադառնալ։
Վթարային վայրէջքի ժամանակ օդանավը դուրս է եկել թռիչքուղուց, երեք մասի բաժանվել ու հրկիզվել։ Վթարից 4 մարդ է տուժել՝ ուղեւորը, բորտուղեկցորդուհին ու երկու օդաչուները։ Վթարի ժամանակ օդանավակայանը մոտ մեկ ժամ դադարեցրել է գործունեությունը։
Թուրքական լրատվամիջոցների տեղեկություններով՝ օդանավը պատկանում էր ադրբեջանցի գործարարներից մեկին, որի անունը չեն հայտնում։ Նա մի քանի ամիս առաջ էր գնել օդանավը։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Դեսպան Հովհաննիսյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը ատելության խոսքի դեմ պայքարին