ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարարը վարչապետի սրտով չէ
«Ժողովուրդը» գրում է. «Օրերս վարչապետի որոշմամբ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար է նշանակվել Թադեւոս Ավետիսյանը: Սակայն, ինչպես վկայում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, Կարեն Կարապետյանը դժկամությամբ է գնացել այդ քայլին` ընդամենը վավերացնելով Սերժ Սարգսյանի եւ Արտեմ Ասատրյանի որոշումը:
Բանն այն է, որ Թ. Ավետիսյանը ժամանակին զբաղեցնում էր նախարարության աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետի պաշտոնը, եւ այս տարվա ապրիլին նրան հեռացրել էին աշխատանքից, երբ պարզվել էր` տարիներ շարունակ նա զբաղված է եղել ՀՀ աշխատանքային օրենսգրքի մշակմամբ` դրա դիմաց ստանալով մեծ գումարներ:
Բայց ԱՕ-ն այդպես էլ նորմալ տեսք չի ստացել, եւ այս տարվա ապրիլին վարչապետը դժգոհել էր օրենսգրքից` ասելով, որ արմատական վերանայման կարիք ունի: Բայց Արտեմ Ասատրյանն իրեն հավատարիմ կադրին համակարգից դուրս չէր թողել, այլ դարձրել էր իր գլխավոր խորհրդականը, եւ ահա այստեղ մի քանի ամիս աշխատելուց հետո պաշտոնի լուրջ բարձրացում է եղել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
Հաղթենք դիաբետը միասին
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
Այո՛, դա պարտություն կլինի, անկասկած
Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մ...
Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացել
Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն
ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ