Ռոհանի. Իրանը կշարունակի ամրապնդել իր հրթիռային ներուժը
Ոչ մի երկիր չի կարող կանգնեցնել Իրանին ամրապնդել իր հրթիռային հնարավորություններն ու պաշտպանական ծրագրերը։ Այս մասին ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ ելույթ ունենալով Պաշտպանության սրբազան շաբաթվա տոնակատարությունների բացմանը, փոխանցում է PressTV–ը։
«Մենք մեր պաշտպանական եւ ռազմական հզորությունը կզարգացնենք այնքան, որքան անհրաժեշտ համարենք։ Մեզ ոչ մեկի թույլտվությունը պետք չէ մեր հողը պաշտպանելու համար»,– ասել է Ռոհանին։
Նրա խոսքով՝ Իրանի պաշտպանական ուժը երբեք չի օգտագործվել ագրեսիվ գործողությունների համար, այնինչ որոշ համաշխարհային գերտերություններ մահաբեր զենք են արտահանում Մերձավոր Արեւելք։ Ռոհանին նշել է, որ Թեհրանը առանցքային դեր է խաղում տարածաշրջանում խաղաղության եւ կայունության վերականգնման համար։ «Իրանի հզոր ժողովուրդը միշտ խաղաղության եւ անվտանգության է ձգտել աշխարհում եւ տարածաշրջանում եւ միշտ պաշտպանել է թույլ ժողովուրդներին։ Մենք կպաշտպանենք Եմենում, Սիրիայում եւ Պաղեստինում մոռացած մարդկանց՝ դուր գալիս է ձեզ դա, թե ոչ»,– ասել է նա։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին